Рубрика: Ֆիզիկա

Մեխանիկական շարժում

Մեխանիկական շարժում, մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

dvigenie-iloveimg-cropped.gif

ՕրինակԿոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։Շարժման արագությունՄարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն: 

im23 (1).gif

 Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:V=St  Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է: 

im20.gif

 Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:Vմիջ.=Sլր.tլր. Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։ Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ: 

179_2.jpg

  Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s