Рубрика: Հայոց լեզու

Սևանա լիճ

Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է։ Այն գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1900մետր բարձրության վրա։ Այն քաղցրահամ ջուր ունեցող 2_րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Դարյա_Շիրին, Լակնիտիս Գյոկչայ։ Գյոկչայ թարգմանաբար նշանակում է 《կապույտ ջուր》։

Սևանա լիճը շրջապատված է Գեղամա, Արեգունու, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռներով։

Սևանա լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան։ Սևանա լիճ է թափվում 28 գետ և գետակ, սկիզբ է առնում միայն մեկը Հրազդանը։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Оставьте комментарий