Рубрика: Պատմություն

Վանի թագավորություն

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է պահպանվել ԱսորեստանիՍալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Վան

ՁևավորումԽմբագրել

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Ուրարտու։Վանի թագավորություն

Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետինԽմբագրել

Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծամասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

ԹուլացումԽմբագրել

Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։

Վանի թագավորություն

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s