Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մ․թ․ա․ 356 թվականինՄակեդոնիայիմայրաքաղաք Պելլայում։ Ավանդության համաձայն Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել այն գիշերը, երբ Հերոստրատոսն իր անունն անմահացնելու նպատակով հրկիզել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարը[7]։ Արդեն իսկ Ալեքսանդրի արշավանքների ժամանակ պարսից մոգերն այս դեպքը մեկնաբանում են որպես իրենց պետությանը սպասվող ապագա աղետի նշան։ Բայց քանի որ հնարավոր բոլոր լեգենդներն ու խորհրդանշաններն ուղեկցում էին անտիկ շրջանի հռչակավոր մարդկանց ծնունդն ու կյանքը, Ալեքսանդրի ծննդյան ամսաթվի այդ համընկնումը շատ հետազոտողներ երբեմն համարում են արհեստական[8]։

Ալեքսանդր Մակեդոնացին իր արևելյան արշավանքի ընթացքում նվաճյալ տարածքներում հիմնել է բազմաթիվ քաղաքներ և գաղութներ, որոնք մեծապես անվանվել են իր պատվին։ Ըստ ավստրիացի նշանավոր պատմագետ Ֆրից Շախերմայրի՝ Ալեքսանդրի կողմից հիմնադված առաջին քաղաքը եղել է Իսոսի շրջակայքում։ Ըստ այդ վարկածի՝ քաղաքի հիմքերը դրվել են մ․թ․ա․ 333 թվականին։ Մի շարք այլ հետազոտողներ, սակայն, հակված չեն այս պնդմանը և այն որակում են գիտական որևէ հիմնավորում չունեցող ենթադրություն։ Հայտնվելով Եգիպտոսում՝ Ալեքսանդրը տեղի քրմերի կողմից օծվում է փարավոն և ապա՝ «Ամոն-Ռայի որդի»։ Հաջորդիվ նա կատարում է բազմաթիվ բարեփոխումներ, որի շրջանակներում էլ մ․թ․ա․ 331 թվականին Նեղոսի դելտայում նա հիմնում է եգիպտական Ալեքսանդրիան[59]։ Վերջինս դառնում է մեծ արքայի կողմից հիմնադրված քաղաքներից խոշորագույնը, որը կարճ ժամանակահատվածում վերածվում է Միջերկրական ծովի առևտրային և մշակութային կյանքի գլխավոր կենտրոնի։ Անուղղակիորեն Ալեքսանդրիան համարվում էր հելլենիստական աշխարհի սիրտը։ Հաջորդիվ Ալեքսանդրը քաղաքներ է հիմնադրում Տիգրիսից արևելք ընկած տարածքներում՝ նախկին Պարսկական տիրակալության խորքերում։ Ըստ Պլուտարքոսի՝ Ալեքսանդր Մակեդոնացին ընդհանուր հաշվով ձեռնամուխ է եղել շուրջ 70 քաղաքի հիմնադրման[60]։ Այնուամենայնիվ, հետազոտողների մեծ մասը պնդում են, որ Պլուտարքոսի գրությունը զուտ չափազանցություն է և որևէ կերպ չի համընկնում օբյեկտիվ իրականության հետ։ Միևնույն ժամանակ հաշվի է առնվում նաև չիրականացված պլանների հավանական կանխավարկածը։ Տարբեր գիտնականներ պնդում են, որ Ալեքսանդրը հիմնադրել է 34, 16 կամ 13 քաղաքներ (Ալեքսանդրիաներ): Մեզ հասած աղբյուրները հավաստում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին մեկ այլ քաղաք հիմնադրել է հին հունական դիցաբանական հերոս Պրոմեթևսի շղթայման վայրում, այսինքն՝ Կովկասյան լեռներում։ Հնդկաստանում Ալեքսանդրը Հյուդասպի տարբեր եզրերին հիմնադրում է Նիկեա և Բուկեփալոս քաղաքները։

Այդ քաղաքներից մեկը նա կառուցում է իր սիրելու ձիու՝ Բուկեփալոսի հիշատակին, հենց այն վայրում, որտեղ էլ վերջինս մարտի դաշտում հերոսաբան զոհել էր իր կյանքը։ Ալեքսանդրը քաղաքներ է հիմնում նաև Հնդկաստանի մայր գետի՝ Ինդոսի ավազանում։ Բազմաթիվ քաղաքներ հիմնադրելու Ալեքսանդրի շարժառիթները տարբեր հետազոտողներ մեկնաբանում են յուրովի։ Շատերը պնդում են, որ քաղաքները միմյանց միացված են եղել առևտրային ճանապարհներով և կայսրության բերել են մեծ շահույթ։ Սակայն Մակեդոնիայի արքայի քաղաքաշինական գործունեությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ հանգամանքներով, օրինակ՝ նվաճված տարածքներում իր իշխանության ամրապնդումը, կայսրությունը մշակութային առումով ավելի համասեռ դարձնելը կամ արևելքում հունական քաղաքակրթության կենտրոնների ստեղծումը։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s