Рубрика: Հայոց լեզու

Աշուն

Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս նման մռայլ է։ Հոկտեմբերն իր դեղնավուն տերևներով թևերն փռել է բնության վրա։ Երկինքն ամպամած է, գուցե անձրև գա։ Ես ուզում եմ, որ գա անձրևը, ուզում եմ լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որ շնչել կարողանամ։ Քամի է, մեղմ քամի, որն երբեմն կատաղում է ու քշում է ծառ ու ծաղիկ, տերևներն պար են գալիս օդում ու իջնելով գետին, դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի, ու այնքան հաճելի է քայլել նրանց վրայով: Քամի է, մեղմ քամի, որն փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:
Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ:
Աշունն նման է կարդացած, բայց արդեն մոռացված մի գրքի: Նրա յուրաքանչյուր էջն պատմում է այն մասին, ինչ դու արդեն գիտես, բայց հասցրել ես մոռանալ, ու յուրաքանչյուր էջ վերադարձ է այնտեղ, ուր արդեն եղել ես: Հոկտեմբերն ջնջել է բոլոր գույներն, վերածելով քաղաքային տեսարանն մի սև ու սպիտակ նկարի` հին, անգույն ու համարյա աննկատելի:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s