Рубрика: Պատմություն

Հայ-հռոմեականա պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև[1]։

Այն ընթացել է երկու փուլով[2]։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակյան դա նրա մոտ չի ստացվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը[1]։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

Պատերազմի սկիզբԽմբագրել

Լուկուլլոսը Պոնտոսում թողնում է 6000-անոց պահակազոր, որպեսզի գրավված բերդերը անպաշտպան չմնան, իսկ 15-հազարանոց հետևակը զգուշությամբ անցկացնում է Կապադովկիա և բանակում Եփրատի աջ ափին։ Եփրատը սովորական գարնանային օրերին սովորաբար վարար էր լինում, և գետանցման համար հարկավոր էր կամուրջներ կապել։ Գետացման նշանակված օրը գետև անսպասելիորեն հանդարտվում է և հռոմեացիները անարգել կարողանում են անցնել այն։ Այս սովորական երևույթը հռոեմացիները համարեցին հրաշք, մեկնաբանելով, որ գետը ինքն է խոնարհվում հռոմեացիների առջև։ Ք․ա․ 69 թվականին, անցնելով սահմանային Եփրատ գետը, հռոմեական բանակը սկսեց շարժվել դեպի Արտաշեսյան Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ։ Առաջին «հրաշքին» հետևում է երկրորդը։ Եփրատի ափին արածում էին ազատ նախիրներ, որոնք նվիրաբերված էին Անահիտի մեհյանին և ոչ ոք չէր դիպչում այդ անասուններին։ Գետանցումից հետո երինջներից մեկը բարձրանում է մի ժայռի վրա և գլուխը խոնարհում։ Հռոմեացիները կարծում են, որ երինջը ինքանակամ ցանկանում է զոհ գնալ հռոմեացիներին և անմիջապես մորթում են նրան[6]։

Տիգրանակերտի ճակատամարտի սխեման

Լուկուլլոսի հիմնական ռազմավարությունը արագությունն էր՝ կայծակնային պատերազմը։ Լուկուլլոսը Ծոփաց աշխարհով շարժվում է դեպի հարավ, ապա շարունակում իր արշավը դեպի Աղձնիք՝ Մեծ Հայքի մայրաքաղաք Տիգրանակերտ։ Տիգրան Մեծը հռոմեացիների ներխուժման լուրը ստանում է Պաղեստինում, որտեղ կենտրոնացած էր հայկական հիմնական ռազմական ուժը։ Տիգրանը, միչև Մեծ Հայք հասնելը, Լուկուլլոսի դեմ ուղարկում է 2000-անոց մի բանակ, որը ղեկավարվում էր Մերուժանի կողմից (հավանաբար Արծրունյաց տոհմից), որը չարաչար պարտություն է կրում հռոմեացիներից և ինքն էլ զոհվում ճակատամարտի ժամանակ։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը, գրավում պարիսպներից դուրս գտնվող արքայական պալատը, սակայն չի հաջողվում կայծակնային գրոհով գրավել այն, քանի որ քաղաքի հույն վարձկաններից կազմված կայազորը քաջարի Մանկայոսի ղեկավարությամբ հերոսական պաշտպանություն էր ցուցաբերում։ Տիգրան Մեծը մի փոքրիկ զորաջոկատ է ուղարկում, որը ճեղքում է հռոմեացիների պաշարումը, մտնում Տիգրանակերտ և վերցնելով արքայացական հարեմը ու գանձարանը՝ նորից ճեղքում է պաշարումը և դուրս գալիս բերդից[7]։

Տիգրանակերտի ճակատամարտԽմբագրել

Հայոց հիմնական բանակը Տիգրանակերտին սկսում է մոտենալ Ք․ա․ 69 թվականի սեպտեմբերին։ Լուկուլլոսը իր զորքի մեծ մասով դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը՝ թողնելով այնտեղ մի փոքր զորաջոկատ։ Իր զորքի հիմնական մասով նա սկսում է շարժվել Տիգրանին ընդառաջ։ Ըստ Պլուտարքոսի, տեսնելով հռոմեացիների արշավանքը, հայոց արքայից արքան հեգնաբար ասում է․

Եթե դրանք որպես դեսպաններ են գալիս, շատ են, իսկ եթե իբրև զինվորներ են գալիս, քիչ են։


Ճակատամարտը տեղի է ունենում Ք․ա․ 69 թվականի հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան[2]։ Տիգրան Մեծի բռնած դիրքը անհարմար էր ճակատամարտելու համար, իսկ Լուկուլլոսը միանգամից նկատում է, որ հայոց բանակը չի գրավել մի ռազմավարական տեսանկյունից կարևոր բլուր[2], և անմիջապես մի զորաջոկատ է ուղարկում այն գրավելու համար, իսկ հետևակով շեշտակի հարված է հասցնում հայոց բանակին[8]։ Հայկական հետևակը դեռ անպատրաստ էր և խուճապ է առաջանում հայոց շարքերի մեջ։ Առանց պատերազմ սկսելու հայոց շարքերում սկսվում է դասալքություն։ Հաղթանակը հռոմեացիների կողմն էր, ովքեր հայտնում են իրենց սենատին, որ հայերի կողմից սպանվել է 100 հազար մարդ, իսկ հռոմեացիների ըողմից ընդհամենը 5 զինվոր։ Այս թվերը, իհարկե, ուռճացված են հռոմեացիների կողմից։

Տիգրանակերտի ճակատամարտ

Նույնիսկ Տիգրան Մեծը խուճապի է մատնվում և իր գլխից հանելով արքայական խույրը՝ տալիս է իր որդուն և պատվիրում, որ նա փախչի այլ ճանապարհով, որպեսզի փրկի իր անձը։ Տիգրան Կրտսերը վախենում է հոր խույրը դնել իր գլխին և տալիս է իր ծառային, որ պահի։ Սակայն նրա ծառան գերի է ընկնում հռոմեացիների մոտ։ Ծառայի հետ միասին հռոմեացիների ձեռքում է հայտնվում նաև արքայական խույրը, որը նրանք դարձնում են իրենց հաղթանակի գլխավոր խորհրդանիշը։

Տիգրան Մեծը նահանջի ճանապարհին հանդիպում է Միհրդատ Եվպատորին, որը սկսում է մխիթարել նրան և միասին որոշում են չհուսահարտվել և սկսել նոր բանակի կազմավորումը։ Իսկ Տիգրանակերտ ամրոցը երկար չդիմացավ, պատճառը ոչ թե ամրոցի պակաս ամուր լինելն էր, այլ քաղաքի հույն բնակչությունը, որոնք պահանջում էին դադարեցնել պաշտպանությունը և անձնտուր լինել հռոմեացիներին։ Մանկայոսը բացում է քաղաքի դռները հռոմեացիների դիմաց, ովքեր ամբողջությամբ թալանում են քաղաքը։ Մեծ Հայքի արքունի գանձարանից նրա ձեռքն է ընկնում 8 հազար տաղանդ։

Տիգրանակերտի անկման լուրը ցնցեց ամբողջ Արևելքը և Տիգրանի աշխարհակալ տերությունը սկսեց մասնատվել[2]։ Թվում էր, որ Տիգրանը պատրաստ էր գոնե փոքրիշատե տանելի պայմաններով պայմանագիր կնքել Լուկուլլոսի հետ, սակայն Պոնտոսի արքան Միհրդատ Եվպատորը նրան հավատացնում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և կարելի է հաղթել հռոմեացիներին[9]։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s