Рубрика: Էկոլոգիա

Կիոտոյի նախագիծ

Կիոտոյի արձանագրություն (անգլ.՝ Kyoto Protocol), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում(Ճապոնիա1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Նախագիծ -խաղ՝ Կիոտոյի արձանագրության ուսումնասիրություն խաղի միջոցով

Նպատակը՝

  • ուսանողները ստանում են գիտելիքներ Կիոտոյի արձանագրության վերաբերյալ
  • ուսումնասիրում են արձանագրությունները ստորագրող երկրների դիրքորոշումները
  • սովորում են պաշտպանել սեփական տեսակետը

Ընթացքը՝

  • խումբը ուսումնասիրում է Կիոտոյի արձանագրության բովանդակությունը
  • քննարկվում են գլխավոր կետերը
  • խումբը բաժանվում է 2 մասի՝

1 խումբ զարգացած տնտեսություն ունեցող երկրների խումբ,

2 խումբ անցումային տնտեսություն ունեցող երկրների խումբ

  • յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին
  • խմբի նպատակն է պաշտպանել իր դիրքորոշումը Կիոտոյի արձանագրությունների ստորագրման և վավերացման վերաբերյալ՝ վավերացնել, թե ոչ: Ինչու ստորագրել: Ինչու ոչ:
  • յուրաքանչյուր խումբ ունի 5 րոպե ժամանակ իր պաշտպանական ճառը պատրաստելու համար:
  • այնուհետև խմբի անդամները հերթով ներկայացնում են իրենց տեսակետները և դիրքորոշումները: Փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել տարբեր փաստերով
  • հաղթող է ճանաչվում այն խումբը, որը կկարողանա ավելի շատ հակառակորդ ներգրավի իր խմբի մեջ:

Արդյունքներ՝

  • Կիոտոյի արձանագրությունների հետ ծանոթացում
  • ուսանողները հստակ պատկերացում են ստանում տարբեր երկրների դիրքորոշման մասին
  • ուսանողները սովորում են կառուցողական մոտեցում ցուցաբերել որևիցե հակասական հարցի վերաբերյալ,
  • հարգում են հակառակորդի կարծիքը,
  • սովորում են բանակցել

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s