Рубрика: Ֆիզիկա

Օդի աղտոտվածություն

2020-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել փորձագետները: Քաղաքների աղտոտվածությունը կարող է առաջանալ ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների, ոչ ճիշտ քաղաքաշինության արդյունքում, և այլն: Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը եւ անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում:  Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը ոչ թե բարձրանում, այլ նվազում է: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է:  Երևանի օդում ազոտի օքսիդների պարունակությունը մոտավորապես 2,5 անգամ գերազանցում է չափաքանակը: Բացի ազոտի օքսիդներից, շրջակա միջավայրում շատ է նաև փոշին, որի պատճառը Երևանի բնակլիմայական պայմաններն են, այդ թվում նաև կանաչ տնկիների  սակավությունը: Փորձագետները մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչը համարում ենք ավտոտրանսպորտը, որովհետև ավտոմոբիլների շարժիչներից արտանետվող գազերում առկա են բազմաթիվ օքսիդային, ծծմբային միացություններ և այլ վնասակար նյութեր, որոնք ցրվելով շրջակա միջավայրում՝ վնաս են հասցնում հենց առաջին հերթին մարդու առողջությանը: Մարդու օրգանիզմի վրա այդ բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝ անմիջական և միջնորդավորված: Անմիջական ազդեցությունը մթնոլորտային օդի միջոցով հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում, իսկ ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, դա այն է, երբ աղտոտված մթնոլորտային օդի արտանետումները նստում են հողի, ջրի և բուսականության վրա, այնուհետև փոխանցվում և ապա՝ արդեն այդ աղտոտված ջուրն ու գյուղմթերքները բերանի խոռոչով մարդու օրգանիզմում են հայտնվում: Մթնոլորտային օդի աղտոտումը մեծանում է նաև այն պատճառով, որ քաղաքաշինությունն իրականացվում է ոչ քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքները մեծանում են ոչ թե՝ որ դրանց սահմաններն են մեծանում, այլ կանաչապատ տարածքների օգտագործման հաշվին, կամ, երբ բնակելի շենքերը կառուցվում են իրար շատ մոտ: Ոչ ճիշտ շինարարության  հետևանքով, արդեն քամու հոսքն է արգելափակվում, և խախտվում է քաղաքի օդափոխությունը: Այդ ամենն ամբողջովին վերացնել հնարավոր չէ, և իդեալական մթնոլորտային օդով քաղաք գոյություն չունի, և, եթե անգամ քաղաքում մեքենա չլինի, իսկ տվյալ քաղաքի շինարարությունը լավ լինի, միևնույն է, քամին բերում է այդ աղտոտված օդը, բացի այդ, քաղաքը կարող է աղտոտվել նաև մթնոլորտային տեղումների՝ անձրևի, ձյան միջոցով: Սակայն, իհարկե, քաղաքի աղտոտվածությունը կարելի է գոնե հնարավոր նվազագույնի հասցնել:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s