Рубрика: Հասարակագիտություն

Բարոյագիտություն

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:

Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:

Էթիկայի հիմնական խնդիրները

  • Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը
  • Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը
  • Արդարության հիմնախնդիրը
  • Պատշաճության հիմնախնդիրը

Էթիկական արժեքների դասակարգումը

  • Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),
  • Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),
  • Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):

Բարոյականություն

Մարդուն տրվում է ազատությունմտածելու և ազատ գործելու համարբայց միշտ կարևորվում է«չկորցնելով բարոյականության սահմանը»Ո՞վ է գծում այդ սահմանըՄարդն ինչպե՞ս պետք է հասկանա կամ զգաոր մոտենում է այն հատելուն:

Բարոյականության հարցերում սահմաններ գծում են օրենքը և կրոնը: Օրենքի գծած սահմանները հաճախ կարող են խիստ թերի լինել բարոյականության հասկացության առնչությամբ: Քրիստոնեությունը բարոյականությունը, ի տարբերություն պետական օրենքի, բարձրացնում է ավելի բարձր աստիճանի` նշելով նույնիսկ մտավոր ոլորտում բարոյականության նախանձախնդրության մեծ անհրաժեշտությունը: Այսպիսին են Աստծո տասը պատվիրաններից հատկապես վերջինը` «մի ցանկացիրը»` մերձավորի ունեցվածքի վրա աչք չունենալը, որը բերում է բարոյականության բարձրագույն դրսևորման հորդորը:

Սակայն որտեղից մարդուն պատկերացումեր բարոյականության մասին․մարդը բարոյական ծնվո՞ւմ է, թե՞ դա ներարկվում է իր աշխարհայացքի մեջ գիտության, գիտելիքի միջով:

Մարդը ծնվում է առանց գիտելիքների և բարոյականության կամ դրան հակառակ պղծության հակումների: Հետագա դաստիարակության, գաղափարների ընկալման ժամանակ արդեն ձևավորվում են համապատասխան հակումներ: Այսինքն մարդը չի կարող ծնված օրվանից բարոյական լինել, քանի որ նա չունի պատկերացում, թե ինչ է բարոյականությունը։ Իսկ ինչպես նշեցի բարոյականության նորմերը և սահմանները որոշվում են օրենքով և կրոնով։ Այսնքն մարդը պետք է ծանոթանա իր կյանքի ընթացքում բարոյականությանը, կրթվի բարոյական և սովորի ապրել բարոյական։ Բայց մի՞թե միայն բարոյականության մասին գիտելիքներ ունենալով մարդը կդառնա բարոյական։ Հնում փիլիսոփաները վիճում էին այն հարցի շուրջ, թե առաքինությունն արդյոք բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի: Այն օրինակն էր տրվում, որ բժշկություն իմացող մարդը բժիշկ է, բայց արդարություն իմացող մարդը կարող է և արդար չլինել: Ուրեմն, միայն իմացությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նաև կամքի դրսևորումը:

Բարոյականություն արժեք է, որը ստեղծվում է հասարակության, օրենքների, կրոնի միջոցով, և որին անձը պետքը ձգտի և փորձի համապատասխանել այդ սահմանված արժեքներին։ Իսկ լինել բարո, թե ոչ՝ դա անձի անհատական ընտրությունն է։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s