Рубрика: Հասարակագիտություն

Երջանկություն

Ես երջանիկ եմ։ Ու ես չունեմ «երջանկության բանաձև», հատուկ արարողություններ որոնք ինձ երջանկացնում են։Ես ուղղակի երջանիկ եմ։ Ես երջանիկ եմ քանի որ ես ուզում եմ երջանիկ լինել: Ես համոզված եմ, որ մարդ ինքն է իր գլխում ստեղծում իր երջանկությունը։ Իհարկե, կյանքում լինում են էջեր որոնք ուզում ես պատռել ու մոռանալ, որովհետև ցավից բացի ոչինչ չեն տալիս, բայց ցավը կարելի է հաղթահարել և մոռանալ, եթե իրոք ուզում ես դա։ Եթե մարդը հավատա իր սեփական երջանկությանը նա իրոք կդառնա երջանիկ։ Անհիշելի ժամանակներից ի վեր մարդիկ հավատալիքներ են ունեցել և դա նրանց սնուցող ուժն է եղել։ Ես գտնում եմ, որ հավատը սեփական երջանկության և առհասարակ ինքդ քո հանդեպ ամենակարևոր հավատն է։ Երջանկություն կարելի է գտնել ամեն ինչի մեջ։ Կարելի է երջանկանալ մի հասարակ երգ լսելիս, մի կտոր շոկոլոդից, ինչ-որ մեկին տեսնելիս։ Յուրաքանչյուրը ինքն է սահմանում իր երջանկության սահմանները։ Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ․ ուղղակի հավատալ, որ երջանիկ ես ու շարժվել առաջ։  Ես ինձ երջանիկ եմ համարում, երբ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ուրախ է և առողջ, երբ իմ ընկերների կյանքում ամեն ինչ նորմալ է։ Ես իմ երջանկությունը գտնում եմ ուրշների երջանկության մեջ, թեկուզ լրիվ անծանոթ մեկին ժպտալիս տեսնելը ինձ ուրախություն է պարգևում։ Այսինքն երջանիկ լինելու համար ես ինքս եմ փորձում երջանկացնել մյուսներին, որ երջանկանամ նրանց երջանկությունից։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s