Рубрика: Հասարակագիտություն

Էգոիզմ և ալտրուիզմ

Էգոիզմը և ալտրուիզմը կարելի է համարել միմյանց հականիշեր։ Էգոիզմը այն երևույթն է, երբ անձը կենտրոնանում է իր շուրջ, ապրում է իր եսով, իր եսի համար։ Կարող ենք ասել, որ ալտուիզմը դրա հակառակ երևույթն է․այսինքն, երբ մարդը ապրում է ուրիշների համար։

Հստակ չենք կարող սահմանել որն է ճիշտը՝ լինել էգոիստ, թե՞ ալտրուիստ։ Երկու հատկանիշներն էլ շատ մեծ նշանակություն ունեն։ Ցանկացած մարդ պետք է սիրի ինքն իրեն, որովհետև եթե դու՝  քեզ բոլորից լավ ճանաչելով, իմանալով բոլոր թերություններդ և առավելություններդ չսիրես ինքդ քեզ, ապա էլ ո՞վ կսիրի։ Մենք ուղղակի պարտավոր ենք սիրել ինքներս մեզ անկախ ամեն ինչից, բայց մնալով գիտակցված սահմաններում։ Մենք պետք է սիրենք ինքներս մեզ, բայց ոչ գերագնահատենք, վեր դասենք մյուսներից։ Ամենաէգոիստ բանը աշխարհում սիրելն է, որովհետև դու սիրում ես ոչ թե, որ դա լավն է, այլ սիրում ես քանի որ դա քեզ հաճույք, ուրախություն, հանգստություն է պարգևում։ Այսինքն մարդիկ սիրում են իրենք իրենց պահանջները բավարարելու համար։ Ամենաանշահախնդիր սերը ծնողի սերն է դեպի իր զավակը։

Մենք նաև պարտավոր ենք հարգել մեր դիմացինին, մենք կարող ենք չսիրել նրան, բայց հարգել պարտավոր ենք։ Սա իմ կարծիքով առողջ ալտրուիզմն է, երբ քո շահերը, իրավունքները, ցանկությունները չեն տուժում դիմացինի պատճառով։ Իսկ ամենաալտրուիստ մարդիկ աշխարհում մայրերն են, նրանք անմնացորդ նվիրվում են իրեն զավակներին։

Անձը պետք է կարողանա ճիշտ հավասարակշռել այս երկու արժեքները, որոնք առանց մեկը մյուսի անիմաստ և տոկսիկ երևույթներ կլինեն։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s