Рубрика: Պատմություն

Տիգրան Գ, Տիգրան Դ, Էրատո

Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20 թվականից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34 թվականին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20 թվականին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10 թվականին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն և դուստրը՝ Էրատոն։

Տիգրան Դ և Էրատո

Տիգրան Դ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30 ական թթ..–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։

Արտաշեսյանների արքայացանկը

ԱնունըՏարեթվերԻշխել էՆշումներ
Արտաշես Բարեպաշտմ.թ.ա. 230մ.թ.ա. 160մ.թ.ա. 189մ.թ.ա. 160Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ամ.թ.ա. —մ.թ.ա. 115մ.թ.ա. 160մ.թ.ա. 115Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ամ.թ.ա. —մ.թ.ա. 95մ.թ.ա. 115մ.թ.ա. 95Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծմ.թ.ա. 140մ.թ.ա. 55մ.թ.ա. 95մ.թ.ա. 55Տիրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բմ.թ.ա. —մ.թ.ա. 34մ.թ.ա. 55մ.թ.ա. 34Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բմ.թ.ա. —մ.թ.ա. 20մ.թ.ա. 30մ.թ.ա. 20Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գմ.թ.ա. —մ.թ.ա. 8մ.թ.ա. 20մ.թ.ա. 8Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s