Рубрика: Էկոլոգիա

Օդային ավազանի ախտոտվածության խնդիրը ՀՀ-ում: 

ՀՀ-ում օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն ծավալով:

2011 թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր (ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5%

Մթնոլորտային արտանետումներն  անշարժ աղբյուրներից 2011 թ.ՄարզԱրտանետման քանակը, տՏեսակակար կշիռը ՀՀ-ումԵրևան14343,912.5Արագածոտն558,60.5Արարատ1331,51.2Արմավիր2829,92.5Գեղարքունիք2 449,32.1Լոռի3967834.6Կոտայք2216619.3Շիրակ2985,12.6Սյունիք7970,47.0Վայոց Ձոր3 189,52.8Տավուշ1709814.9

Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը: Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական միավորների:

Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2, H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նաև ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As  և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է արտանետում  15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ: Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով: Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:

Մթնոլորտ արտանետված փոշու քանակը 2011 թ.ՄարզԱրտանետման քանակը, տՏեսակակար կշիռը ՀՀ-ումՀՀ3268.8100.0Երևան669.120.5Արագածոտն164.35.0Արարատ573.317.5Արմավիր29.70.9Գեղարքունիք452.913.9Լոռի308.99.4Կոտայք493.315.1Շիրակ288.98.8Սյունիք172.75.3Վայոց Ձոր19.50.6Տավուշ96.22.9

Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 2-ը մթնոլորտի փոշով աղտոտվածությամբ առանձնանում են Երևանը, Արարատը, Կոտայքը:

ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին:  Իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:

Մթնոլորտն աղտոտող ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերիՄարզՏեսակակար կշիռը ՀՀ-ում, %Երևան35.7Արագածոտն7.3Արարատ8.8Արմավիր6.8Գեղարքունիք3.0Լոռի11.3Կոտայք8.6Շիրակ8.0Սյունիք4.9Վայոց Ձոր3.2Տավուշ2.6

Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.):

Ինչպես ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում են այս աղյուսակի տարածական պատկերը:

ՀՀ ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում:

Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելմանը:

ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը:

2000 թ. ՀՀ  ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային զեկույց»:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s