Рубрика: Հասարակագիտություն

Մելանխոլիկ,խոլերիկ

Մելանխոլիկ

Մելանխոլիկ (հուն․՝ μέλαινα χολή, mélaina chole — «սև լեղիь»[1]), չորս խառնվածքներից մեկը՝ ըստ Հիպոկրատի[2] (օրգանիզմում գորակշռում է սև լեղին): Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ[2]: Մելանխոլիկ խառնավածք են ունեցել այնպիսի ականավոր մարդիկ, ինչպիսիք են ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտըանգլիացի Չարլզ Դարվինը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը[3], լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին[3]: Նրանք կարողացել են հաղթահարել այս խառնվածքի բարդություններն ու ստեղծագործաբար օգտագործել առավելությունները: Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ: Արիստոտելը և այլք պնդում էին, որ բոլոր հայտնի և ականավոր մարդիկ եղել են մելանխոլիկներ[4]Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ[5]:

Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում[2][6]: Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:

Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ[7] և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:

Խոլերիկ

Խոլերիկ (հուն․՝ χολή, χολή` «Լեղի»[1][2][3]), խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի դասակարգման[1]:

Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող[1][2][4]: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքումժեստերում և դիմախաղում[3]: Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս ԱռաջինըԱլեքսանդր ՊուշկինըԱլեքսանդր Սուվորովը[2]Դմիտրի Մենդելեևը:

Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ[5]: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են[4][5]:

Իվան Պավլովը խոլերիկներին բնութագրել է որպես ուժեղ անհավասարակշիռ տիպ[5]: Համապատասխան դաստիարակության բացակայության դեպքում ոչ բավարար էմոցիոնալ անկայությունը կարող է հանգեցնել նրան, որ կյանքի դժվարին պայմաններում անձը անկարող լինի վերահսկել իր էմոցիաները[5]:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s