Рубрика: Հասարակագիտություն

Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար Դենի Դիդրոն մոռանում էր շաբաթվա օրերը, ամսաթիվը, երբեմն տարեթիվն ու նույնիսկ հարազատ և մտերիմ այն մարդկանց անունները, որոնց հետ շփվում էր ամեն օր:

Ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսը, որը բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների ու պիեսների հեղինակ է («Թայիս», «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը», «Կարմիր շուշան», «Պինգվինների կղզի»), մշտապես մոռանում էր իր հետ նոթատետր կամ գոնե թղթի կտոր վերցնել և ստիպված էր լինում գրառումներ կատարել առաջին պատահած թղթի վրա։ Այդպես Նոբելյան մրցանակի դափնեկիրը նշումներ էր անում ծրարների, այցեքարտերի, կոնֆետների թղթերի և վճարման կտրոնների վրա: Ֆրանսը հաճախ նաև դրանք էր կորցնում և չէր կարողանում հիշել, թե ինչ գրառումներ է արել: Ի դեպ, Անատոլ Ֆրանսը եղել է հայերի բարեկամը:

Հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես, Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին:

Իսկ ահա անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնի կենսագիրները պատմում են զավեշտալի պատմություններ: Մի օր, երբ Նյուտոնը հյուրեր է ունենում իր տանը, որոշվում է հյուրասիրել նրանց և գնում է աշխատասենյակից գինի բերելու: Հյուրերը սպասում են մոտ տասը րոպե, ապա ևս տասը, հետո նորից մոտ տասնհինգ րոպե և անհանգստացած գնում նրա հետևից: Բացելով աշխատասենյակի դուռը` տեսնում են գիտնականին ընկղմված իր հերթական աշխատության մեջ: Նյուտոնը, տեսնելով ընկերներին, խոստովանում է, որ մոռացել էր նրանց մասին: Նյուտոնի դեպքում սա ամենևին էլ զարմանալի չէ` հաշվի առնելով հաջորդ դեպքը: Նա որոշում է նախաճաշի համար ձու խաշել: Որպեսզի ձուն լինի իր նախընտրած չափով եփված, վերցնում է նաև ժամացույցը և սահմանում հինգ րոպե: Որոշ ժամանակ անց նկատում է, որ ձեռքում պահել է ձուն և եփում է ժամացույցը: Այսպես` ձախողված նախաճաշին հաջորդում է կրկնակի ճաշը: Երբ Նյուտոնին հրավիրում են ճաշելու, նա աշխատանքին զուգահեռ արագ ուտում և հեռանում է, ապա րոպեներ անց վերադառնում ճաշասենյակ ճաշելու և հայտարարում, թե իր բաժինը թռցրել են:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s