Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է տնտեսագիտություն

Հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև:

Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության, ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի, սոցիալական ինստիտուտների, պատերազմների. գիտության , բնապահպանության և այլ շատ բնագավառներում։

Տնտեսագիտության նախապատմությունը

Տնտեսագիտության մեջ Արիստոտելն իրականացրեց առաջին արժեքավոր ընդհանրացումն ու տնտեսական երևույթների կանոնակարգումը, որի հիմքի վրա, ըստ իրենց բնույթի և բովանդակության, հստակեցվեցին ինչպես տնտեսական գործունեության տեսակները, այնպես էլ դրանք արտացոլող տնտեսագիտական պատկերացումները: Նա հարստության բնական ձևը համարում էր նյութական բարիքը, որի կարևորագույն հատկությունը մարդու որևէ պահանջմունք բավարարելու ունակությունն է: Արիստոտելն առաջին անգամ կիրառության մեջ դրեց պարզ արժեձևերը դրամաձևի վերածելու գաղափարը, միաժամանակ իր աշխատություններում ձևավորելով ապրանքի, արժեքի, գնի, փողի և արդի մի շարք այլ կարևորագույն տնտեսագիտական տեսությունների հիմքերը[1]:

Տնտեսագիտական պատկերացումների զարգացումը միջնադարում ընթացել է երկու ուղղություններով` իսլամական արաբական Արևելքում և արևմտաեվրոպական քրիստոնեական երկրներում:
Իբն Խալդուն
Միջնադարյան Արևելքում տնտեսագիտական մտքի ակնառու ներկայացուցիչ է համարվում Իբն Խալդունը (1322-1406)[2] , որի ուսմունքի համաձայն, հասարակությունը պետք է բաժանվի հարուստների և աղքատների, բայց միևնույն ժամանակ պահպանելով չափավորությունը` չլինեն չափից ավելի հարուստ և չափից ավելի աղքատ: Իբն Խալդունը հասարակության զագացման հիմքում դնում էր նյութական բարիքների արտադրությունը, բայց համոզված լինելով որ հանրույթը շարունակաբար «պարզագույն» մակարդակից գնում է դեպի ավելի «քաղաքակիրթ» մակարդակ, ապա հողագործությունից և անասնապահությունից բացի, մարդկանց տնտեսական գործունեության ոլորտ էին ներառում նաև «չափավոր» առևտուրն ու արհեստները:
Թովմա Աքվինացի
Միջնադարյան Եվրոպայի մտածողների տնտեսագիտական պատկերացումները հենվում էին Աստվածաշնչի սկզբունքների ու պատվիրանների և եկեղեցական կանոնների վրա, ինչով պայմանավորված այդ գաղափարախոսությունը հաճախ անվանում են Կանոնականություն: Թեև Եվրոպայում շարունակում էին հեղինակություն վայելել Արիստոտելի տնտեսագիտական հայացքները, այնուհանդերձ այս ժամանակաշրջանը ունեցավ նաև իր ականավոր մտածողներին, որոնց շարքում առանձնանում է Թովմա Աքվինացին (1225-1274): Թովմա Աքվինացին բնատնտեսության գաղափարախոս էր, հասարակության բարեկեցության հիմքն ու աղբյուրը համարում էր նյութական բարիքների արտադրությունը: Աքվինացին և մյուս կանոնականները 3 բացասաբար էին վերաբերվում առևտրին և դրամաշրջանառությանը, սակայն հետագայում հասկանալով, որ դրանք ևս տնտեսական գործունեությանը ուղեկցող բնական երևույթներ են, սկսեցին պայքարել միայն փողի դիմաց ստացվող բարձր տոկոսների դեմ: Թովմա Աքվինացու և մյուս կանոնականների գիտական ժառագության մեջ նշանակալի էին «արդարացի գնի», «արդարացի տոկոսի» տեսությունների մշակումը, համաձայն որի, «արդարացի գինը» դիտարկվում էր որպես բարիքի արտադրության գործընթացում աշխատանքային և նյութական ծախսումների ամբողջություն, իսկ «արդարացի տոկոսը»` որպես վաշխառուի իր փողը վտանգի ենթարկելու ռիսկի փոխհատուցում: Թեև այս մոտեցումներով հիմնախնդրին տրվում էր գիտական տեսք և ձևակերպում, սակայն բաց էր մնում գիտական լուծում տալու առաջարկը, քանզի կանոնականները ստիպված էին ընդունել, որ իրական կյանքում ցանկացած իր կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան դրա վրա կատարված ծախսումների արժեքը և վաշխառուի կողմից փողը կարող է տրվել շատ ավելի բարձր տոկոսով, քան այդ գումարի կորստի ռիսկն է:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s