Рубрика: Պատմություն

Սմբատ 1

890 թվականին մահանում է Բագրատունյաց Հայաստանի առաջին արքան՝ Աշոտ Ա-ն, որի մահից հետո ավագության իրավունքով գահը անցնում է Սմբատին։ Սակայն նա չի կարողանում ներկա գտնվել նույնիսկ իր հոր թաղմանը, քանի որ Գուգարքում պատերազմներ էր մղում։ Վերադառնալով Հայաստան և անհրաժեշտ կարգով հոր մահը սգալուց հետո՝ Սմբատը զբաղեցնում է հայոց թափուր գահը։ Սակայն Սմբատի հորեղբայրը՝ սպարապետ Աբասը, նույնպես որոշակի հավակնություններ ուներ հայոց գահի նկատմամբ, այդ պատճառով նա առանձնանում է Վանանդ գավառում և սպասում հարմար պահի, որպեսզի ապստամբի։ Ապստամբության համար առիթ է հանդիսանում Ատրներսեհ Բագրատունու այցը Հայաստան, որը վրաց գահերեց իշխան էր։ Նա նախ տեսակցում է Աբասի հետ, ցավակցում նրան Աշոտ Ա-ի մահվան կապակցությամբ, ապա զգուշացնում, որ գնալու է նաև Սմբատի մոտ, սակայն Աբասը ասում է, որ պետք չէ այդպիսի քայլ անել։ Ատրներսեհը հավատացնում է, որ նա ոչ մի կանխակալ վերաբերմունք չունի գահի թեկնածուների միջև, ապա մեկնում Սմբատի մոտ։ Սմբատին ցավակցելուց հետո՝ նա արքայական հագուստներ է հագցնում նրան, ինչը Աբասի կողմից դիտվում է դավաճանություն, և երբ Արտներսեհը վերադառնում է Աբասի մոտ, նա ձերբակալում է վրաց իշխանին։

Այդ առիթով կռիվ է սկսվում Սմբատի և հորեղբոր միջև, սակայն հայոց կաթողիկոսը ազգամիջյան հակասությունները կանխելու նպատակով դիմում է Աբասին և խնդրում ազատ արձակել Ատրներսեհին, որի դիմաց Աբասը պահանջում է իրեն հանձնել Ատրներսեհի կողմից Աբասի քրոջ ամուսնուց՝ Գուրգենից խլված երկու բերդերը։ Այս պահանջը անմիջապես կատարվում է Ատրներսեհի կողմից, սակայն Աբասը դրժում է իր երդումը և շարունակում անազատության մեջ պահել Ատրներսեհին։ Կաթողիկոսը հիասթափվում է և դիմում Սմբատին, որպեսզի լուծի այդ հարցը։ Սմբատը վրեժխնդրությամբ է լցվում ազգակցի հանդեպ և նորից պատերազմ սկսում։ Տեսնելով Սմբատի ռազմական ուժի գերազանցությունը՝ Աբասը փակվում է Կարսի բերդում, իսկ քիչ անց խաղաղության խոսք բացում։ Սմբատը չէր ցանկանում ազգամիջյան պատերազմ հրահրել, այդ պատճառով համաձայնվում է բանակցել և խաղաղության դիմաց պահանջում բանտից ազատել Ատրներսեհին, որը կատարվում է։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s