Рубрика: Ճանապարհորդություն

Ծաղկաձոր

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը[2]։

Ծաղկաձորի ճոպանուղի, բազկաթոռային ճոպանուղի տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա[1]:

Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր[2], ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար[3][4]: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ[5]:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s