Рубрика: Պատմություն

Հեթում Առաջին

Հեթում Ա (1215 — հոկտեմբերի 281270), Կիլիկյան Հայաստանի թագավոր 1226–1269 թվականներին, խոշոր դիվանագետ։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Հեթում Առաջինը ծնվել է 1215 թվականին: Հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը: Բանն այն է, որ այստեղ հայկական իշխանապետություն, ապա թագավորություն հիմնած Ռուբինյանների տոհմը հանգել էր՝ Լևոն Բ արքայի մահվամբ: Լևոն Բ-ն արական գծով հետնորդ չունենալու պատճառով Հայոց գահաժառանգ է օծում իր երկրորդ ամուսնությունից ծնված մանկահասակ դուստր Զաբելին (Իզաբելա), նրան խնամակալ նշանակելով սպարապետ Կոստանդինին՝ Հեթումյան իշխանական տոհմից։ Լևոն Բ-ի մահից հետո գահակալության հարցը լուրջ բարդություններ է առաջացնում։ Գահի շուրջ սկսված վեճերը հարթելու նպատակով 1221 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1223 թվականին հայ իշխանների կողմից գահընկեց է արվում եւ բանտարկվում։ Թագավորական գահը դարձյալ թափուր մնալու պատճառով երկիրը նորից սկսում է ղեկավարել սպարապետը։ Նա այս անգամ ստանձնում է ոչ միայն թագուհի Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Երեք տարի կառավարելուց հետո՝ 1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ իր 13–ամյա որդի Հեթումին ամուսնացնում է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակում է Կիլիկիայի Հայոց թագավոր, որը և դառնում է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լեւոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սեւ լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում իսկ Լեւոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապի հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

Հեթում Առաջինն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները, և այսքանը կարծես քիչ էր, Արևելքի խորքերից այս տարածաշրջան են արշավում մոնղոլները՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին: Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը:

Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թվականին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք (Ակներ գյուղում[1]), ուր և մահացել է։ Հեթում պատմիչն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։

Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s