Рубрика: Պատմություն

Լևոն 3,Լևոն 4,Օշին 1,Լևոն 5,Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,բանակը

Լևոն Գ

Լևոն Գ 1236 —1289, Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.–ից։ Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ 1275 թ.–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276 թ.–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ.–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։


Լևոն Դ

Լևոն Դ 1289 — 1307  Կիլիկիայի Հայոց թագավոր 1305 թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307 թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Օշին 1

XIV դարում Կիլիկիայի հայոց թագավորությունը ծանր օրեր էր ապրում:Այս ժամանակ գահին է բազմում Օշին Ա Հեթումյանը: Նա շարունակեց նախկինների քաղաքականությունը և երկիրն ավելի ընկղմեց քաղաքական ճահճի և կրոնական երկպառակության մեջ: Օշին արքան մահացավ երիտասարդ՝ 37 տարեկան հասակում: Նա հավանաբար հիվանդ էր և գիտեր իր մոտալուտ մահվան մասին, քանզի մահից առաջ իր անչափահաս զավակի՝ Լևոն Ե արքայի համար խնամակալներ նշանակեց: Օշին արքան թագավորահայր և պետության մեջ գլխավոր նշանակեց իր աներորդուն՝ Զաբլուն թագուհու եղբորը՝ Օշին Պայլին՝ Կոռիկոսի բերդատիրոջը: Օշին արքայի առաջին կինը մահացել էր երիտասարդ հասակում՝ իր ամուսնուն պարգևելով Լևոն որդուն: Երկրորդ անգամ Օշին արքան ամուսնացավ Նեապոլի իշխանի դստեր՝ Յոհաննայի հետ: Յոհաննային խնամախոսության գնաց և Կիլիկիա ուղեկցեց հենց Օշին Պայլը: Ճանապարհին Օշին Պայլն ու երիտասարդ թագուհին սիրահարվեցին միմյանց: Սակայն Հեթումյան իշխանին վիճակված էր իր սրտի թագուհուն իր իսկ ձեռքով հանձնել արքային: Օշին իշխանի ծննդյան ստույգ թվականն անհայտ է: Նա նշանավոր Հեթում պատմիչի որդին էր: Հեթում պատմիչը Կիլիկյան Հայաստանի կարևորագույն պետական, ռազմական գործիչներից էր: Նա հայոց զորքերի սպարապետն էր և աչքի է ընկել բազում հաղթական ճակատամարտերում: 1305 թ. Հեթում պատմիչը թողեց աշխարհիկ կյանքը, երկրի զորքերի սպարապետությունը հանձնեց իր որդի Օշինին, ինքը կաթոլիկություն ընդունեց և որպես Հայր Անտոն՝ վանք մտավ: Նա Կղեմես Ե Պապի հանձնարարությամբ գրել է իր «Պատմություն թաթարաց» աշխատությունը, որ ոչ միայն կարևոր է միջնադարյան պատմության ուսումնասիրության համար, այլև Մարկո Պոլոյի ճանապարհորդական նոթերից հետո միջնադարյան աշխարհում ամենից շատ թարգմանված և տարածում գտած աշխատությունն է:

Լևոն 5

Ծնվել է 1310 թվականին[1]։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը։ 1329 թվականին Լևոն Ե-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը[1] և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Ե-ն ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ[1]։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը [[1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան[1]։ 1337 թվականին Լևոն Ե-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։

Լևոնը հանկարծամահ Է եղել 1342 թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Ե-ի

հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,բանակը

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:

Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:

Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:

Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:

Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:

Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:

Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:

Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:

Կային նաև այլ գործակալություններ:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s