Рубрика: Էկոլոգիա

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է 194 ԵՐԿԻՐ

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության հողերի ու մթնոլորտի պահպանության բաժնի պետ և «Օզոնային շերտի նյութերի փոխարինում» ազգային ծրագրի համակարգող Ասյա Մուրադյան:

«Սա գլոբալ, համամարդկային խնդիրներից մեկն է ու գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում և համակարգվում է ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի ազդեցության ծրագրի կողմից: Այդ խնդիրը հայտնվել է դեռևս 1970-ականներից, որից հետո գիտնականների ու պետական այրերի համատեղ բանակցություններից հետո` 1985 թվականին, ստորագրվել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան, իսկ 1987-ին այն ամրագրվել է օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ստորագրությամբ»,-նշեց ազգային ծրագրի համակարգողը:

Հիմնականում, Ա. Մուրադյանի հավաստմամբ, օզոնային շերտի քայքայումը սկսվել է կենցաղում օգտագործվող «անմեղ» նյութերից, ինչպիսին օրինակ սառնարաններում օգտագործվող ֆրիոն գազերն են: Սկզբնական շրջանում, մասնագետի խոսքով, այդ նյութերն ընտրվել էին օգտագործման համար, քանի որ դրանք անվտանգ էին համարվել, բայց տարիների ընթացքում ֆրիոն գազերը կուտակվում են մթնոլորտում ու շատ վտանգավոր են դառնում: «Այդ գազերը շատ երկարակյաց են, 100-1000 տարի կարող են պահպանվել, դրա համար էլ, այլևս չի թույլատրվում դրա նման վտանգավոր այլ նյութերի ու գազերի օգտագործումը»,-ասաց նա ու պարզաբանեց, որ օրինակ ֆիրոն գազի յուրաքանչյուր մոլեկուլը, որը քլոր է պարունակում, կործանում է հազարավոր ու միլիոնավոր օզոնի մոլեկուլներ, ինչն էլ օզոնային շերտի քայքայման պատճառ է դառնում:

Դրա համար այժմ, հանրապետությունում սառնարաններ արտադրող երկու ընկերությունները 2006 թվականին զինվել են նոր տեխնոլոգիաներով, որը թույլ կտա խուսափել սպառնացող վտանգից: Բացի քայլքայմանը նպաստող նյութերի օգտագործումն արգելելուց, մասնագետի խոսքով, կարևոր է նաև հասարակության իրազեկման խնդիրը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր է հայտարարել1994 թվականին: Այն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն, մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման գործընթացն անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ, որոնք լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում:

Այսօր միջազգային  ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Այս խնդրի վերացման շուրջ միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s