Рубрика: Էկոլոգիա

Տեքստի ուսումնասիրություն նախադասությունների մշակման միջոցով

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա☆: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):☆
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:☆
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են:+Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա:+ Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:☆
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:☆
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները:?Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են:☆Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):+
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով☆:
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:+
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:☆ Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:?
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:?
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է:☆ Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:☆
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:☆
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ:+Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը:+ Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:+
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող:+Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:+
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:+
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի+: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:+
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև:+ Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:☆
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: +Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:+
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը:☆ Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:+

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s