Рубрика: Հասարակագիտություն

Ազատականություն և պահպանողականություն

Ազատականություն

Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։

image

Ազատականություն, լիբերալիզմ, քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պանծալի հեղափոխության, Ամերիկյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ականավոր հեղափոխականները ազատականության փիլիսոփայությունը գործածում էին՝ արդարացնելու համար իրենց կողմից բռնակալական համարված իշխանության զինված տապալումը։ Ազատականությունն արագորեն սկսեց տարածվել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության տարածման գլխավոր բաղադրիչը։ Ազատական կուսակցություններն այսօր մնում են աշխարհի շատ երկրներում իշխանության ու ազդեցության տարբեր աստիճաններ ունեցող քաղաքական ուժ։

Պահպանողականություն

Պահպանողականներ՝image Պետրոս Մելիքովimage Հովհաննես ԼազարյանimageՀովհաննես Գևորգի Այվազյան(Այվազովսկի)

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Այս ամենն ընդհանրեցնելով, կարող եմ ասել, որ պահպանողականությունը դա այն է, երբ ձգտում ենք պահպանել հինը, այն ինչ ունենք,իսկ լիբերալիզմը՝ երբ կա ձգտում դեպի նորը,դեպի ժամանակակիցը։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s