Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրական թաղանթի հատկանիշները

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնի էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող ոչ օրգանական ոլորտը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցել՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

Նյութերի շրջապտույտը աշխարհագրական թաղանթումԽմբագրել

Աշխարհագրական թաղանթում բոլոր երևույթներն ու պրոցեսները փոխկապակցված են, անընդհատ տեղի է ունենում նյութի ու էներգիայի շրջապտույտ։ Ամենամեծ շրջապտույտը տիեզերականն է, ամեն տարի տիեզերքից երկիրը ստանում է երկնաքարեր և երկնաքարային փոշի, միևնույն ժամանակ Երկրի մթնոլորտից հեռանում են ջրածանի ու հելիումի ատոմները։

Բացի տիեզերք–Երկիր շրջապտույտից գոյություն ունեն երկրային շրջապտույտներ՝ երկրաբանական (քարոլորտային), մանթիայի մեջ, ցամաքից դեպի օվկիանոս, օվկիանոսից դեպի ցամաք, կենսաբանական շրջապտույտ։ Ավելի փոքր շրջապտույտներ կան ցամաքի տարբեր մասերի միջև, ցամաքի ու մթնոլորտի միջև, օվկիանոսի ու մթնոլորտի միջև և այլն։ Նշված բոլոր շրջապտույտների մեջ ամենամեծը այն շրջապտույտն է, որ տեղի է ունենում ցամաքից դեպի օվկիանոս, օվկիանոսի հատակից դեպի մանթիա, այնտեղից երկրակեղևի տակով դեպի ցամաք և քարոլորտի վերընթաց շարժումով՝ դեպի երկրի մակերևույթ։

Երկրի ներքին վիճակը քննարկելիս առիթ ունենք խոսելու մանթիայի ու քարոլորտի փոխհարաբերությունների, ցամաքային սալերի, պլատֆորմերի, գեոսինկլինալների մասին։ 20–րդ դարում ապացուցված է համարվում այն փաստը, որ քարոլորտի շարժումները, ծալքավորումները, տեկտոնական բարձրացումները, հրաբխականությունը կապվում են մանթիայում տեղի ունեցող շրջանառական պրոցեսների հետ։ Առաջին տեկտոնական շարժումների դրդապատճառ համարում էին Երկրի ներքին ջերմությունը՝ «ստորգետնյա Հուրը»։

1852 թվականին ֆրանսիացի գիտնական Էլի դե Բոմոնդը առաջարկեց կոնստրուկցիոն տեսությունը, որը հենվում էր Երկիր մոլորակի առաջացման Կանտ–Լապլասյան գիտաենթադրության վրա։ Ըստ այս տեսության ծալքավորումները առաջանում են Երկրի կեղևի սեղման հետևանքով։ Այս տեսությունը համընդհանուր ճանաչում ստացավ և իշխում էր մինչև 20–րդ դարի սկիզբը։ Սակայն դարասկզբին Կանտ–Լապլասյան գիտաենթադրության ժխտումը մեծ հարված հասցրեց կոնստրուկցիոն տեսությանը և այժմ նրա դեմ կան լուրջ փաստարկներ։ 20–րդ դարի առաջին քառորդում հրապարակ եկավ Ջոլիի գիտաենթադրությունը այն մասին, որ Երկրի կեղևի տակ ռադիոակտիվ նյութերի տրահման հետևանքով ջերմություն է անջատվում, որը հալեցնում է բազալտային մահիճը։ 1950–ական թվականների վերջին տիեզերական թռիչքների կապակցությամբ առաջացավ մի նոր գիտություն՝ մոլորակագիտությունը (Պլանետոլոգիա), և ծագեց նոր տեկտոնական Ռոտացիոն գիտաենթադրությունը, որը և տեկտոնական շարժումների պատճառը համարում է Երկրի իր առանցքի շուրջը պտտվելը։ Նրանից առաջացած մակընթացության երևույթը։ Մակընթացմության հետևանքով Երկրի պտույտը աստիճանաբար դանդաղում է, ուստի տեղի է ունենում Երկրի ձևի փոփոխություն, սա էլ առաջացնում է երկրակեղևի սեղման ու ձգման երևույթներ։

Այսպիսով, Երկրագնդի վրա սալերի շարժման, գեոսինկլինալային զոնաներում երկրակեղևի սուզման, լեռնաշղթաների բարձրացման և հրաբխային պրոցեսները կապված են մանթիայի նյութի շրջապտույտի հետ, որը արտահայտվում է ռելիեֆի մեծ և միջին ձևերի ստեղծման միջոցով։

Նյութերի համամոլորակային անընդհատ շրջապտույտը աշխարհագրական թաղանթի գոյության ձևն է։

Հողմահարում և տեղատարում

Մայրցամաքի մարմինը կազմող կարծր ապարները մթնոլորտային, կենսոլորտային գործոնների ազդեցության տակ կերպարանափոխվում են։ Այս երևույթն անվանում են հողմահարում։ Խորքային (աբիսալ) պայմաններում առաջացած ապարները հիպերգեն (վերնածին) միջավայրում (երկրի մակերևույթի վրա) անկայուն են։ Այս ապարների բյուրեղային ցանցի ձևավորման ժամանակ շրջապատում եղել են բարձր ճնշում (մի քանի հազար մթնոլորտ) և բարձր ջերմաստիճան։ Վերնածին ոլորտում ճնշումը կտրուկ իջել է մինչև 1 մթնոլորտ (իսկ լեռներում ավելի պակաս), ջերմաստիճանը՝ նույնպես։ Այս պայմաններում մայր ապարը ներքուստ վերակառուցվելու հակում ունի, ձգտում է ստեղծել տվյալ ջերմադինամիկական պայմաններում կայուն բյուրեղային ցանց։ Արտաքին ազդակները՝ Արեգակի ջերմությունը, ջերմաստիճանային տատանումները, ապարի ծակոտիներում ջրի սառչելը, մանր օրգանիզմների մեխանիկական ներգործությունը, ջրի լուծիչ հատկությունը, այն ուժերն են, որոնց միջոցով մայր ապարը կերպարանափոխվում է։ Տեղի է ունենում ապարի մանրացում, քայքայում, այն լուծվում է ջրի մեջ, ու մի շարք քիմիական տարրեր հեռանում են, միջավայրում մանր օրգանիզմների ակտիվ մասնակցությամբ սինթեզվում են երկրորդական միներալներ։ Հողմնահարման պրոցեսը համամոլորակային է, որը կախված է տվյալ ֆիզիկաաշխարհագրական պայմաններում գերակշռում են այս կամ այն գործոններից։ Անապատում օրական ջերմասիճանների մեծ տատանումների հետևանքով գերակշռում է մեխանիկական հողմահարումը։ Տեղատարումը (դենուդացիա) մանրացված նյութի տեղափոխման երևույթն է, որը կատարվում է օդի, ջրի, սառցադաշտերի, կենդանի օրգանիզմների միջոցով, ծանրության ուժի ներգործությամբ։ Տեղատարման պրոցեսի էներգետիկ աղբյուրը Արեգակն է։ Պետք է նշել, որ հողմահարման ու տեղատարման սահմանը բավականին անորոշ է, այս երկուսը միասին են հանդես գալիս։ Օրինակ՝ ջուրը, մտնելով ժայռի ժեղքի մեջ, սառչելով լայնացնում է ճեղքը և բեկորը պոկվում է, տեղաշարժվում։ Հենց այս շարժումը նշանակում է տեղատարում։ Քամին գետնից բարձրացնելով ավազի հատիկները հարվածում է ժայռին, մաշում է, ժամանակի ընթացքում ժայռերը սնկի տեսք են ստանում։ Սրանք այսպես կոչված էոլային (հողմային) երևույթներն են։ Հողմահաված նյութերի օդային տեղաշարժը (միգրացիան) Երկրագնդի վրա շատ տարածված երևույթ է, օդի միջոցով նյութերը տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր։ Քամիների միջոցով հողադաշտը տարվում է (հողմային էրոզիա) և նստելով դաշտերում ու այգիներում առաջացնում են անկառուցվածք (անստրուկտուր) հողի շերտ, որը նույնպես վնաս է հասցնում դաշտավարությանը։ Տեղատաերման պրոցեսում շատ մեծ է ջրի դերը։ Շարժունակության տեսակետից ջուրը երկրորդն է օդից հետո և էրոզիոն վիթխարի աշխատանք է կատարում։ Ջրի կողմից կատարած էրոզիան տեղատարման ոլորտներից մեկն է, այն հիմնականում բաժանվում է երկու տարատեսակի՝ մակերևութային էրոզիա (հողային էրոզիա) և հունային էրոզիա (գետային էրոզիա)։ Հունային էրոզիան անընդհատ պրոցես է, հոսող ջուրը քայքայիչ աշխատանք է կատարում գետի ակունքից մինչև գետաբերան։ Տեղատարման պրոցեսում զգալի աշխատանք են կատարում սառցադաշտերը։ Սառցադաշտը նստած է երկրի մակերևույթին և իր շարժման ընթացքում հունը մաշում է, սառույցը չի կարող անմիջականորեն ապարները քայքայել։ Սառցադաշտերի բերվածքները՝ սառցաբերուկները կոչվում են մորեններ, իսկ սառցադաշտի հալոցքային ջրերի բերվածքները ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլացիալ) նստվածքներ։ Նյութի համաշխարհային շրջապտույտի օղակներից մեկը նստվածքագոյացումն է։ Նստվածքները գոյանում են օվկիանոսում ու ծովերում, լճերում, ցամաքի գոգավոր մասերում, լանջերի ստորոտին։ Օվկիանոսներում նստվածքները առաջինում են գետերի բերվածքներից, ափաքերումից, հրաբխային արտավիժումների նյութերից, տիեզերական փոշուց, օվկիանոսում ապրող օրգանիզմների մնացորդներից։ Օվկիանոսի հատակին ամենամեծ տարածումը ունեն պալեգիալ նստվածքները, ցամաքներին մոտ զոնայում՝ Հեմիպելագիալ, իսկ ցամաքային ծանծաղուտում՝ ցամաքածին (տերրիգեն) նստվածքները։ Օվկիանոսներում հանդիպում են նստվածքների ծագումնաբանական բոլոր խմբերը՝ ցամաքածին, կենսածին, հրաբխածին, քիմիածին (քեմոգեն), բազմածին (պոլիգեն)։ Սակայն տիրապետող են պալեգիալ ծագման կենսածին ու բազմածին նստվածքները։ Դիագենեզ ապարների առաջացման առաջին փուլն է, երբ օվկիանոսի հատակում տիղմը աստիճանաբար կերպարանափոխվում է, որոշ բաղադրիչներ լուծվում են, տեղի է ունենում իոնների փոխանակություն։ Դիագենեզին հաջորդում է կատագենեզը, երբ նստվածքներն սկսում են խտանալ, վերածվել քարային նյութի, ավելի ուշ՝ մետագենեզի փուլում ապարների մեջ խոր փոփոխություններ են կատարվում և սկսվում է մետամորֆիզմի երևույթը։ Ցամաքային նստվածքներն առաջանում են թե՜ քամու աշխատանքների և թե՜ ծանրահակ ուժի հետևանքով։ Այս նստվածքները շատ բազմազան են, կուտակվում են լեռնալանջերին կամ ստորոտներին և կոչվում են լանջակուտակ (դելյուվյալ)։ Սրանք տեսակավորված չեն, լեռնալանջերից իջնում են ջրի շիթերի կամ ծանրահակ ուժի ազդեցության տակ։ Բոլոր լեռնային երկրներում թույլ թեքության լանջերին ու ստորոտներին կհանդիպենք լանջակուտակ նստվածքներ։ Լանջակուտակ նստվածքներ գոյանում են նաև լանջասահքի (դեֆլյուկցիա) միջոցով։ Ցամաքային նստվածքներից են գետաբերուկային (ալյուվիալ) և հեղեղաբերուկ (պրոլյուվիալ) նստվածքները։ Ցամաքային ծագման նստվածքների շարքին են դասվում նաև տորֆը) ճահճային տիղմն ու օրգանական այլ նստվածքներ։

Рубрика: Աշխարհագրություն

Թեստային աշխատանք

1․ Որո՞նք են աշխարհագրության ուսումնասիրության նպատակը, օբյեկտը, առարկան և խնդիրները։

Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները:Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են բնական,
հասարակական և բնահասարակական:Աշխարհագրության խնդիրն է բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը,բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը

2․ Ո՞րն է սխալ․

   Բնական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Մայրցամաքներիև օվկիանոսների

4․ լանդշաֆտագիտությունը

3․ Ո՞րն է ճիշտ․

Հասարակական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Հնէաշխարհագրությունը

4․ Լանդշաֆտագիտությունը

4․ Ո՞րը երկրի առաջացման վարկած չէ․

1․ Միգամածային

2․ Խորքային գրավիտացիոն

3․ Պատահարային

4․ Հրաբխային

5. Բնութագրումով որոշել վարկածը.  

Ըստ այդ վարկածի` Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացային ալիքից, որի հետևանքով Արեգակից անջատվել է վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային                             3) խորքային գրավիտացիոն տարբերակման

2) երկնաքարային                           4)պատահարային (աղետային)

6. Արեգակնային համակարգի, Երկիր մոլորակի առաջացման վերաբերյալ միգամածային վարկածի հեղինակ(ներ)ն է(են).

1) Կանտը և Լապլասը              3) Օ. Շմիդտը

2) Ջ. Ջինսը               4) Վ. Բելոուսովը

7. Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

8. Որպես գունդ՝ Երկրի միջին շառավիղը հավասար է.

1) 6357 կմ               2) 6378 կմ

3) 6371 կմ                 4) 6387 կմ

9. Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերեսի.

1) 51 %–ը                        2) 71 %–ը

3) 61 %–ը                4) 81 %–ը

11. Երկրի ցամաքի մակերեսը կազմում է.

1) 149 մլն քառ. Կմ                                           3) 510

մլն քառ. կմ

2) 361 մլն քառ. կմ                                            4) 759 մլն քառ. Կմ

12.Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

13. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:

2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:

3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:

4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով: r

14. Այն ճանապարհը, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, կոչվում է.

1) ուղեծիր                        2) խավարածիր

3) Ծիր կաթին                       4) լուսածիր

15. Ի՞նչ ուղեծրով է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը.

1) շրջանաձև                  2) էլիպսաձև

3) կոնաձև                       4) քառանկյունաձև

16. Երկրի հասարակածային շառավղի երկարությունն է.

1) 6357 կմ                               2) 6378 կմ

3) 6371 կմ                  4) 6387 կմ

17․ Ի՞նչ ձև ունի երկիրը։Երկիրը հասարակածից ունի փքված տեսք, իսկ բևեռներից սեղմված է։Երկիրն էլիպսաձև է պտտվում։Ըստ Նյուտոնի երկիրը գնդաձև է։

18․  Նարագրե՜լ երկրի ներքին կառուցվածքը։Միջուկ, միջնապատյան,երկրակեղև։

19. Երկիրը ի՞նչ ուղղությամբ է պտույտ կատարում․

1․ Հարավ- արևմուտք

2․ Հյուսիս- արևելք

3․Արևմուտք- արևելք

4․ Հարավ- արևելք

20․ Ո՞րն է սխալ․

Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․ Երկրի գնդաձևությունը

4․ Երկրի օրական ռիթմը

21․  Ի՞նչ ազդեցություն ունի Կորիոլիսի ուժը։

22․ Ինչպես է կատարվում ժամային գոտիների առանձնացումը։

23․  Երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․  Ժամերի տարբերությունը երկրի վրա

4․ Տարվա եղանակների փոփոխությունը

24․ Նկարագրեք Երկրի դիրքը Արեգակի նկատմամբ՝ հունիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին։Այդ օրը արևադարձի օրն է։Հունիսի 22֊ին կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22֊ին ձմեռային արևադարձի օր։Հունիսի 22֊ին հյուսիսային հատվածում ցերեկ է լինում, իսկ հարավայինում գիշեր։Այս դեպքում գիծն անցնում է բևեռներով։Իսկ դեկտեմբերի 22֊ին կատարվում է հակառակ գործընթացը ։

25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։Սեպտեմբերի 23֊ին հյուսիսային հատվածում լինում է գիշեր, իսկ հարավայինում ցերեկ։Այս օրը կոչվում է աշնանային արևադարձի օր։Իսկ մարտի 21֊ին կատարվում է հակառակ գործընթացը և այդ օրը կոչվում է գարնանային արևադարձի օր։