Рубрика: Գրականություն

《Մարո》

Գրականություն — Հովհ. Թումանյանի «Մարո» պոեմից դուրս գրիր օրհնանքները:

Տաշտներըդ լի հաց լինի

Դուռներըդ միշտ բաց լինի

Ջաղացիդ միշտ հերթ լինի

Մեջքըդ ամուր բերդ լինի

Рубрика: Գրականություն

Կարոտ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ․
Ա՜խ, ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։Միայն թե տեսնեմ
Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել։

Հովհաննես Թումանյանը
Рубрика: Գրականություն

《Թումանյանի պոեմները》

Հովհաննես Թումանյանը հանճարեղ գրող է եղել։Ինձ շատ են դուր եկել հանճարեղ բանաստեղծի պոեմները՝հատկապես 《Մարո》և 《Լոռեցի Սաքո》 պոեմները։Թումանյանը 《Մարո》 պոեմը գրել է վաղ ժամանակներում։
Մարոն փոքրիկ աղջիկ էր։Նրան ամուսնացնում են։Աղջիկը չի կարողանում դիմանալ ամուսնական կյանքի դջվարություներին։Մարոն վերադառնում է տուն, սակայն հայրը չի ընդունում աղջկան։Հուսալքված Մարոն նետվում է անդունդը։
Պոեմը ինքնին շատ տխուր է։
Ի տարբերություն 《Մարո》 պոեմի 《Լոռեցի Սաքո》պոեմը հիմնված է իրական դեպքերի վրա։
Այս պոեմի սկզբում ներկայացվում է նախ Լոռու ձորը։Այդ ձորում կար մի տնակ,որտեղ մի հովիվ՝ ում անունը Սաքո է,այդ օրը միայնակ էր տանը։Հովիվը ընկնում է երևակայության մեջ և վերջում խելագարվում է։
Այս երկու պոեմները ունեն տխուր ավարտ։Բայց ամեն դեպքում ունեն իրենց հետաքրքրությունը։Ինձ շատ են դուր գալիս հանճարեղ բանաստեղծի պոեմները։

Рубрика: Գրականություն

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Рубрика: Գրականություն

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան

Կենսագրություն

Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը:

1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում:

Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին:  Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է: 

Рубрика: Գրականություն

Հեքիաթի վերլուծություն

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։Աղջիկը սիրում էր սրինգ նվագել։Աղջկա նվագը մաքուր էր, ինչպես երկինքը։Նրա երաժշտությունը կարծես կատարում էր բոլորի ցանկությունները։Սակայն աղջիկը կյանքին այլ կերպ էր նայում։Մարդիկ, երբ նրան ասացին, որ կյանքն այնպես չէ ինչպես նա էր պատկերացնում՝աղջիկը դադարեց նվագել։Երբ կարդացի մինչ այս հատվածը,ինձ ամեն ինչ անհետաքրքիր թվաց։Բայց շարունակելով հեքիաթը ՝ հասկացա, որ երբեք չպետք է լսել ուրիշի կարծիքները և խորհուրդները։Ըստ ինձ մարդը պետք է անի այն ինչ ուզում է,որովհետև դա նրա կյանքն է։Բայց չպետք է անտեսել նաև ծնողների խորհուրդները,որովհետև նրանք միայն մեզ օգնելու համար են խորհուրդներ տալիս։

Рубрика: Գրականություն

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Рубрика: Գրականություն

Երեխան ծնողների մահից հետո ապրում էր իր հորաքրոջ հետ։ Հորաքույրը շատ ժլատ էր, վատ էր վարվում Խոսեի հետ։ Դպրոցում երեխաները ծաղրում էին Խոսեին, քանի որ տղան միշտ նույն հագուստն էր հագնում։ Նրան միայն մեկն էր հավատում և սիրում՝այն մանչուկը, ում Խոսեն հանդիպել էր եկեղեցու աստիճաններին նստած։ Ըստ ինձ՝ տեսնելով այդ տղային, Խոսեի հոգում կարծես մի հույս ծագեց։ Նա հասկացավ, որ միայն նա չէ այդպես։

Ինձ դուր եկավ Խոսեի համբերատարությունը և խիզախությունը։ Նույնիսկ բարդ իրավիճակներում նա չհանձնվեց։

Իմ կարծիքով այս պատմվածքը սովորեցնում է, որ կյանքում ինչքան էլ դժվարություններ լինեն, պետք է միշտ համբերատար լինել և լավատեսությունը չկորցնել։

Рубрика: Գրականություն

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ծնվել է՝ 14-րդ դարի վերջերին և մահացել 1592 թվին։ Նա 16-րդ դարի բանաստեղծ է։ Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ ծնվել է Վանա լճի մոտակայքում գտնվող Խառակոնիս գյուղում։ Նրա մասին պահպանվել են մի շարք ավանդություններ։ Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղծությունների զորությամբ բուժել է թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը․ նա Կոստանդնապոլսից մինչև Խառակոնիս կառուցում է յոթ կամուրջ, յոթ եկեղեցի, յոթ մզկիթ։ Մյուս ավանդության համաձայն հարյուրամյա բանաստեղծը իր համագյուղացիներին կանչում գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի, այնտեղ էլ իրեն թաղեն։ Գյուղացիները կարծում են, թե Քուչակը կատակ անում։ Բայց նա իրեն նետում է եկեղեցուց ու մեռնում։ Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկությունը․ թաղում են նրան եկեղեցու պատի տակ։Նահապետ Քուչակը գրել է բանաստեղցություններ, որոնք կոչվում են հայրեններ։ Հայրենը չորստողանի բանաստեղծություն է, որի յուրաքանչյուր տողը կազմված է 15 վանկից։ Դրանք առանձնանում են 7-8 բաժանումով։Հայրեններ1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: 
Հայրեններ1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: 
1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: