Рубрика: Էկոլոգիա

Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ նյութեր

Ես օգտագործում եմ Wash&Go բալզամը։Դրա օգտագործումից մազերս շատ փափուկ են,բայց երբ դադարում եմ օգտագործել մազերս սկսում են չորանալ։

Բաղադրությունը ՝ ակվա ,բետոնե ալկոհոլ,քլորիդ,դիիմեթիլին,ցետրիմոնիումի քլորիդ,ալոե բարբադենիսի տերեւի հյութ և այլ նյութեր։

Բետոնե ալկոհոլը կոսմետիկ արտադրանքներում հայտնաբերված քիմիական նյութ է: Դա սպիտակ, մոմ պարունակող նյութ է, որը պատրաստված է ցետիլային ալկոհոլից և ստեարիլային ալկոհոլից, և՛ ճարպային ալկոհոլները: Դրանք հանդիպում են կենդանիների և բույսերի մեջ, ինչպես կոկոսի և արմավենի յուղը:


Սա բաղադրիչ է, որը ներկայացվել է որպես սիլիկոնների փոխարինում: Դժբախտաբար, սիլիկոնները հայտնաբերվել են որպես մեծ խնդիր շրջակա միջավայրի համար, քանի որ դրանք լավ չեն քայքայվում: Դրանք ստեղծվում են մեր ջրային համակարգերում, երբ մենք դրանք լվանում ենք մեր մարմիններից: Այսպիսով, stearamidopropyl dimethylamine- ը մշակվել է որպես փոխարինող: Զարմանալիորեն, ոչ բոլոր արտադրողները պատրաստ էին ամբողջովին հրաժարվել սիլիկոններից, և պարզապես ավելացրել են stearamidopropyl dimethylamine- ը ՝ սկզբնական surfactant- ի հետ միասին: Stearamidopropyl dimethylamine- ը ստացվում է բուսական յուղից, և սիլիկոնների նման օգտագործվում է յուղերն ու ջրերը պատշաճ կերպով խառնած պահելու համար: Այն նաև կապում է լավ մազերի հետ, ինչը համարվում է առավելություն, քանի որ այն կարող է ստատիկ ցրտահարություն և թռչել-ցնցումներ ունենալ ամբողջ օրվա ընթացքում: Շատերը գտնում են, որ այն պակասում է սիլիկոնով ապահովված մանրէազերծումից և փափկացումից:

Խուսափեք, այս բաղադրիչը կարող է վնասել ձեր մազերը: Եթե ​​դուք տեսնում եք այս բաղադրիչը մազի արտադրանքով, ապա ավելի լավ է այն ցած դնել և հեռանալ:
Լավ Հարթեցնում է մազերը: Օգտագործվում է օդափոխման համար, ինչպես նաև ապրանքը առանձնացնելուց զերծ պահելու համար: Հայտնի է մազերի արդյունավետ և մեղմ օդափոխիչ լինելու համար: Ըստ էության, Dicetyldimonium քլորիդը կիսաթափանցիկ է, և մի տեսակ ջրալի: Բայց դա ինքնուրույն կատարում է օդափոխման լավ աշխատանք: Հաճախ դրան ավելացվում են կոնդիցիոներներ պարունակող այլ բաղադրիչներ (ինչպիսիք են Cetyl ալկոհոլը, Stearyl ալկոհոլը կամ Cetearyl ալկոհոլը) ՝ այն ավելի խիտ և անթափանցելի դարձնելու համար:

Ըստ ինձ այս բալզամը լավն է,սակայն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք կարող են փչացնել մազերի որակը։Խորհուրդ եմ տալիս չօգտագործել Wash&go բալզամը քանի որ այն վնաս է հասցնում ձեր մազերին։

Рубрика: Էկոլոգիա

Տեքստի ուսումնասիրություն նախադասությունների մշակման միջոցով

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա☆: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):☆
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:☆
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են:+Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա:+ Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:☆
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:☆
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները:?Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են:☆Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):+
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով☆:
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:+
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:☆ Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:?
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:?
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է:☆ Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:☆
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:☆
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ:+Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը:+ Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:+
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող:+Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:+
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:+
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի+: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:+
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև:+ Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:☆
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: +Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:+
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը:☆ Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:+

Рубрика: Էկոլոգիա

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է 194 ԵՐԿԻՐ

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության հողերի ու մթնոլորտի պահպանության բաժնի պետ և «Օզոնային շերտի նյութերի փոխարինում» ազգային ծրագրի համակարգող Ասյա Մուրադյան:

«Սա գլոբալ, համամարդկային խնդիրներից մեկն է ու գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում և համակարգվում է ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի ազդեցության ծրագրի կողմից: Այդ խնդիրը հայտնվել է դեռևս 1970-ականներից, որից հետո գիտնականների ու պետական այրերի համատեղ բանակցություններից հետո` 1985 թվականին, ստորագրվել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան, իսկ 1987-ին այն ամրագրվել է օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ստորագրությամբ»,-նշեց ազգային ծրագրի համակարգողը:

Հիմնականում, Ա. Մուրադյանի հավաստմամբ, օզոնային շերտի քայքայումը սկսվել է կենցաղում օգտագործվող «անմեղ» նյութերից, ինչպիսին օրինակ սառնարաններում օգտագործվող ֆրիոն գազերն են: Սկզբնական շրջանում, մասնագետի խոսքով, այդ նյութերն ընտրվել էին օգտագործման համար, քանի որ դրանք անվտանգ էին համարվել, բայց տարիների ընթացքում ֆրիոն գազերը կուտակվում են մթնոլորտում ու շատ վտանգավոր են դառնում: «Այդ գազերը շատ երկարակյաց են, 100-1000 տարի կարող են պահպանվել, դրա համար էլ, այլևս չի թույլատրվում դրա նման վտանգավոր այլ նյութերի ու գազերի օգտագործումը»,-ասաց նա ու պարզաբանեց, որ օրինակ ֆիրոն գազի յուրաքանչյուր մոլեկուլը, որը քլոր է պարունակում, կործանում է հազարավոր ու միլիոնավոր օզոնի մոլեկուլներ, ինչն էլ օզոնային շերտի քայքայման պատճառ է դառնում:

Դրա համար այժմ, հանրապետությունում սառնարաններ արտադրող երկու ընկերությունները 2006 թվականին զինվել են նոր տեխնոլոգիաներով, որը թույլ կտա խուսափել սպառնացող վտանգից: Բացի քայլքայմանը նպաստող նյութերի օգտագործումն արգելելուց, մասնագետի խոսքով, կարևոր է նաև հասարակության իրազեկման խնդիրը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր է հայտարարել1994 թվականին: Այն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն, մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման գործընթացն անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ, որոնք լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում:

Այսօր միջազգային  ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Այս խնդրի վերացման շուրջ միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր:

Рубрика: Էկոլոգիա

Օզոնային շերտ

Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։
Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։
Գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։

Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։

1995 թվականից սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր[1]։
1985 թվականին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։

Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։

Рубрика: Էկոլոգիա

ԳՄՕ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:

ԳՁՕ ստանալու նպատակները

Գենետիկորեն ձևափոխված կապույտ վարդի ստացման քայլերը
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գենային ինժեներիան դիտարկում է որպես մեթոդ՝ տրանսգենային բույսերի կամ այլ օրգանիզմների ստացման համար և համարում այն գյուղատնտեսության անքակտելի մասը։ Տրանսգենեզը բույսերի և կենդանիների սելեկցիայի զարգացման եղանակներից մեկն է, որով մեծանում է սելեկցիոներների հնարավորությունները՝ նոր որակի բույսերի և կենդանիների ստացման տեսակետից։ Մասնավորապես, դրանով հնարավոր է դառնում տեղափոխել օգտակար հատկությունները դրանց չունեցող օրգանիզմներ:

Ինչպես տարբեր տեսակների առանձին գեների, անպես էլ նրանց տարբեր համակցություների օգտագործումը նոր տրանսգենային սորտերի ստացման գործում հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ռազմավարություններից մեկը, որն ուղղված է գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտում գենետիկական ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը:

Շատ դեպքերում տրանսգենային բույսերի օգտագործումն էականորեն բարձրացնում է բերքատվությունը: Կարծիք կա, որ աշխարհի անընդհատ աճող բնակչության դեպքում միայն ԳՁՕ-ները կարող են սովից փրկել մարդկությանը, քանի որ գենային ձևափոխմամբ հնարավոր է բարձրացնել պարենամթերքի բերքատվությունն ու որակը։ Այս տեսակետի հակառակորդները համարում են, որ գյուղատնտեսության մեջ կիրառվող ժամանակակից ագրետեխնիկական միջոցները բավարար են մարդկությանը անհրաժեշտ քանակի պարենամթերքով ապահովելու համար։

ԳՁՕ-ների ստացման հիմնական փուլերը.

մեկուսացված գենի ստացում
գենի ներմուծում վեկտորի մեջ՝ այլ օրգանիզմ տեղափոխելու նպատակով
գենով վեկտորի տեղափոխում ձևափոխվող օրգանիզմ
օրգանիզմի բջիջների ձևափոխում
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ընտրություն, անհաջողության մատնված ձևափոխումների վերացում
Գեների սինթեզը ներկայումս շատ կայացած է, որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացված։ Կան համակարգիչներով հագեցված հատուկ սարքավորումներ, որոնց հիշողության մեջ ներդրվում են տարբեր նուկլեոիդների հաջորդականության սինթեզի ծրագրեր։ Այսպիսի սարքը սինթեզում է մինչև 100-120 ազոտային հիմքերով ԴՆԹ-ի հատվածներ։

Վեկտորի մեջ գենի ներդրման համար օգտագործում են ֆերմենտներ՝ ռեստրիկտազներ և լիգազներ: Ռեստրիկտազներով գենն ու վեկտորը հնարավոր է մասնատել։ Լիգազներով այսպիսի մասերը հնարավոր է կպցնել, վերախմբավորել։

Բակտերիաներում գենի ներդրումը մշակվեց այն բանից հետո, որբ Ֆրեդերիկ Գրիֆֆիտը բացահայտեց բակտերիային տրանսֆորմացիան: Վերջինիս հիմքում ընկած է պրիմիտիվ սեռական գործընթացը, որը բակտերիաների մոտ ընթանում է ոչ քրոմոսոմային ԴՆԹ-ի (պլազմիդ) փոքր մասերի փոխանակմամբ։ Պլազմիդային տեխնոլոգիաներով իրականացվում է արհեստական գեների ներմուծումը բակտերիային բջիջ։ Կենդանու կամ բույսի օրգանիզմի մեջ պատրաստի գենի ներմուծման համար օգտագործում են տրասֆեկացիաների մեթոդը։

Երբ միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմների բջջային կուլտուրաները ենթարկվում են ձևափոխման, սկսվում է այն օրգանիզմների և նրանց սերնդի ընտրությունը, որոնք ենթարկվել են ձևափոխման։ Եթե բազմաբջիջ օրգանիզմների ստացման խնդիր է դրված, ապա փոփոխված գենոտիպով բջիջներն օգտագործվում են բույսերի վեգետատիվ բազմացման համար, իսկ կենդանիների դեպքում՝ ներմուծվում են սուրրոգատ մոր բլաստոցիտի մեջ։ Արդյունքում ծնվում է փոփոխված գենոտիպով նորածին, որոնցից ընտրվում և խաչասերվում են միայն նրանք, որոնց մոտ կան ցանկալի փոփոխությունները։

Անվտանգություն

1970 թվականների վերախմբավորված ԴՆԹ ստանալու տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն ստեղծվեց ստանալ օրգանիզմներ, որոնք կարող են ունենալ օտար գեն։ Այն հարուցեց հասարակության որոշ շերտերի զայրույթը և հիմք դրեց դրանց անվտանգության մասին քննարկումներին:

1974 թվականին ԱՄՆ-ում կազմվեց հանձնաժողով՝ կազմված մոլեկուլային կենսաբանության առաջատար գիտնականներից, այդ հարցի ուսումնասիրման համար։ Առավել հայտնի երեք գիտական ամսագրերում (Science, Nature, Proceedings of the National Academy of Sciences) հրատարակվեցին այսպես կոչված «Բրագի նամակները», որոնք գիտնականներին կոչ էին անում ժամանակավորապես դադարեցնել հետազոտություններն այդ ոլորտում:

1975 թվականին կայացած համաժողովում քննարկվեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վտանգավորության ռիսկերը:

1976 թվականին ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մշակվեցին սկզբունքներ, որոնք խստորեն կարգավորում էին վերախմբավորված ԴՆԹ-ների հետ տարվող աշխատանքները։ 1980-ակաների սկզբին այս կանոնները վերանայվեցին և մեղմացվեցին:

1980-ական թվականներին ԱՄՆ-ում ստացվեցին ԳՁՕ-ների առաջին տեսակները։ Մի շարք կազմակերպությունների (Առողջապահության ազգային ինստիտուտ անգլ.՝ National Institutes of Health, Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների որակի վերահսկման վարչություն, FDA (անգլ.՝ Food and Drug Administration) կողմից կատարվեցին դրանց ստուգումներ, որից հետո այս օրգանիզմները թույլատրվեցին վաճառքի համար:

Ներկայումս տարբեր հետազոտություններ ապացուցում են, որ ԳՁՕ-ները վտանգավոր չեն մարդկանց համար: 25 տարի տևած ավելի քան 500 տարբեր անկախ հետազոտական խմբերի կողմից կատարված հետազոտությունները վկայում են, որ դրանք ավելի վտանգավոր չեն, քան ավանդական եղանակով ստացված մթերքները։

Рубрика: Էկոլոգիա

Monsanto

Monsanto Company (Монса́нто) — многоотраслевая транснациональная компания, мировой лидер биотехнологии растений. Основная продукция — сельскохозяйственного назначения: генетически модифицированные семена кукурузы, сои, хлопка, инсектициды типа ДДТ[1], а также самый распространённый в мире гербицид «Раунда́п».

Основанная Джоном Фрэнсисом Куини (англ. John Francis Queeny) в 1901 году как чисто химическая компания, «Монсанто» с того времени развилась в концерн, специализирующийся на высоких технологиях в области сельского хозяйства. Ключевым моментом в этой трансформации стал 1996 год, когда «Монсанто» выпустила на рынок первые генномодифицированные сельскохозяйственные культуры: трансгенную сою с новым признаком «Раунда́п Рэ́ди» (Roundup Ready, RR) и хлопок «Боллгард» (Bollgard), устойчивый к насекомым. Компания активно занимается лоббированием в правительстве США, затрачивая миллионы долларов ежегодно[2]. Например, в конце 1980-х — начале 1990-х она пролоббировала в Министерстве сельского хозяйства США для применяемых в пищу генномодифицированных продуктов такие же регуляционные правила, какие действовали для новых сортов, полученных классической селекцией[3]. Успех этих и последовавших за ними аналогичных продуктов на сельскохозяйственном рынке США стимулировал компанию переориентироваться с традиционной химии и фармакохимии на производство новых сортов семян.

Рубрика: Էկոլոգիա

Օդային ավազանի ախտոտվածության խնդիրը ՀՀ-ում: 

ՀՀ-ում օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն ծավալով:

2011 թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր (ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5%

Մթնոլորտային արտանետումներն  անշարժ աղբյուրներից 2011 թ.ՄարզԱրտանետման քանակը, տՏեսակակար կշիռը ՀՀ-ումԵրևան14343,912.5Արագածոտն558,60.5Արարատ1331,51.2Արմավիր2829,92.5Գեղարքունիք2 449,32.1Լոռի3967834.6Կոտայք2216619.3Շիրակ2985,12.6Սյունիք7970,47.0Վայոց Ձոր3 189,52.8Տավուշ1709814.9

Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը: Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական միավորների:

Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2, H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նաև ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As  և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է արտանետում  15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ: Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով: Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:

Մթնոլորտ արտանետված փոշու քանակը 2011 թ.ՄարզԱրտանետման քանակը, տՏեսակակար կշիռը ՀՀ-ումՀՀ3268.8100.0Երևան669.120.5Արագածոտն164.35.0Արարատ573.317.5Արմավիր29.70.9Գեղարքունիք452.913.9Լոռի308.99.4Կոտայք493.315.1Շիրակ288.98.8Սյունիք172.75.3Վայոց Ձոր19.50.6Տավուշ96.22.9

Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 2-ը մթնոլորտի փոշով աղտոտվածությամբ առանձնանում են Երևանը, Արարատը, Կոտայքը:

ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին:  Իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:

Մթնոլորտն աղտոտող ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերիՄարզՏեսակակար կշիռը ՀՀ-ում, %Երևան35.7Արագածոտն7.3Արարատ8.8Արմավիր6.8Գեղարքունիք3.0Լոռի11.3Կոտայք8.6Շիրակ8.0Սյունիք4.9Վայոց Ձոր3.2Տավուշ2.6

Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.):

Ինչպես ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում են այս աղյուսակի տարածական պատկերը:

ՀՀ ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում:

Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելմանը:

ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը:

2000 թ. ՀՀ  ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային զեկույց»:

Рубрика: Էկոլոգիա

Մթնոլորտի աղտոտում

Մթնոլորտի աղտոտում Նիժնի Նովգորոդ քաղաքում

Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթումաղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:

Պատահար Նաիրիտ գործարանում

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և ԱրարատիԱրմավիրիԼոռուԿոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%:

Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;

Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994

Рубрика: Էկոլոգիա

Կիոտոյի նախագիծ

Կիոտոյի արձանագրություն (անգլ.՝ Kyoto Protocol), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում(Ճապոնիա1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Նախագիծ -խաղ՝ Կիոտոյի արձանագրության ուսումնասիրություն խաղի միջոցով

Նպատակը՝

  • ուսանողները ստանում են գիտելիքներ Կիոտոյի արձանագրության վերաբերյալ
  • ուսումնասիրում են արձանագրությունները ստորագրող երկրների դիրքորոշումները
  • սովորում են պաշտպանել սեփական տեսակետը

Ընթացքը՝

  • խումբը ուսումնասիրում է Կիոտոյի արձանագրության բովանդակությունը
  • քննարկվում են գլխավոր կետերը
  • խումբը բաժանվում է 2 մասի՝

1 խումբ զարգացած տնտեսություն ունեցող երկրների խումբ,

2 խումբ անցումային տնտեսություն ունեցող երկրների խումբ

  • յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին
  • խմբի նպատակն է պաշտպանել իր դիրքորոշումը Կիոտոյի արձանագրությունների ստորագրման և վավերացման վերաբերյալ՝ վավերացնել, թե ոչ: Ինչու ստորագրել: Ինչու ոչ:
  • յուրաքանչյուր խումբ ունի 5 րոպե ժամանակ իր պաշտպանական ճառը պատրաստելու համար:
  • այնուհետև խմբի անդամները հերթով ներկայացնում են իրենց տեսակետները և դիրքորոշումները: Փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել տարբեր փաստերով
  • հաղթող է ճանաչվում այն խումբը, որը կկարողանա ավելի շատ հակառակորդ ներգրավի իր խմբի մեջ:

Արդյունքներ՝

  • Կիոտոյի արձանագրությունների հետ ծանոթացում
  • ուսանողները հստակ պատկերացում են ստանում տարբեր երկրների դիրքորոշման մասին
  • ուսանողները սովորում են կառուցողական մոտեցում ցուցաբերել որևիցե հակասական հարցի վերաբերյալ,
  • հարգում են հակառակորդի կարծիքը,
  • սովորում են բանակցել
Рубрика: Էկոլոգիա

Ջրային ռեսուրսներ

1․ Քանի՞ լիճ կա ՀՀ տարածքում։
ՀՀ- ում կա 120 լիճ։
2․ Թվարկել Գեղամա լեռնաշղթայում գտնվող լճերը։
Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան։
3․ Արագածի լանջերին գտնվող լճերը ի՞նչ նպատակով և որտե՞ղ են օգտագործվում։
Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար:
4․ Ո՞ր լճերն ունեն 2000-3000 մետր բարձրություն։
Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր 2000-3000 մետր բարձրություն:
5․ Սևանա լճի ո՞ր նշանակություններն են ահռելի։
Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը:
6․ Ի՞նչ է հանդիսանում Սևանա լիճը և ի՞նչեր են պահվում այնտեղ։
Սևանա լիճը հանդիսանում է խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ:
7․ Ի՞նչ նպատակով են օգտագործվում ՀՀ ստորերկրյա քաղցրահմ ջրերը։
Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռոգման, այլ` խմելու նպատակներով:
8․ Ո՞ր տարածքում է գտնվում ՀՀ ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը։
Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում: