Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն

Ես Ղազարյան Անուշիկն եմ, 15 տարեկան։ Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրում՝ առաջին կուրսում։ Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Ընդունվելուց առաջ իմ կարծիքը լրիվ այլ էր։ Ես մտածում էի, որ այստեղ ինչպես մյուս քոլեջներում ամենինչ անհետաքրքիր է։ Բայց ես միանգամայն սխալվում էի։ Երբ ծանոթացա այս քոլեջի սովորույթներին շատ կապնվեցի, թե՛ քոլեջին, թե՛ ուսուցիչների, և թե՛ ուսանողների հետ։
Քոլեջում առավոտյան շատ հետաքրքիր է անցնում։ Կազմակերպում են պարապունք,որի ժամանակ պարում ենք, երգում և հետաքրքիր նյութեր ենք դիտում։ Ի դեպ նշեմ, որ այստեղ բացի ուսուցչական անձնակազմից ներգրավված են լինում նաև ուսանողները։
Մեզ հնարավորություն են տալիս ընտրելու լեզուներ՝օրինակ իսպաներեն, իտալերեն, վրացերեն։ Ընտրում ենք նաև ֆիզկուլտուրան։ Մեզ առաջարկում են նետաձգություն, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ և այլ սպորտաձևեր։
Հաճախ են լինում ճանապարհորդությունները։ Սեպտեմբերի 22_ին առաջին կուրսեցիներով գնացել էինք Արենի գինու գործարան

https://anushikkhzaryan.wordpress.com/2019/12/12/%d5%a5%d5%b2%d5%a5%d5%a3%d5%b6%d5%a1%d5%b1%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/),որտեղ բացի քաղցրահամ խաղողի տեսակները համտեսելուց նաև փորձեցինք գինի։ Նաև Ընկեր Նելլիի և Ընկեր Գեղամի հետ այցելեցինք Մանկավարժական համալսարան( https://anushikkhzaryan.wordpress.com/2019/12/12/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/)։ Այնտեղ մեզ ծանոթացրին համալսարանի պատմության հետ։Բացի վերը նշված ճանապարհորդություններից այցելել ենք նաև Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի տուն_թանգարանները(https://anushikkhzaryan.wordpress.com/2019/12/12/%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/) ։Հաճելի օր ենք անցկացնել նաև քոլեջի նախակրթարանում(https://anushikkhzaryan.wordpress.com/2019/12/12/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b6%d5%af%d5%a1%d5%ac/
Քոլեջում ամեն ուրբաթ տեղի է ունենում Մեդիաուրբաթ։ Ողջ քոլեջը այդ օրը գնում է Մայր դպրոց։ Այնտեղ ներկայացնում ենք ազգային պարեր և երգում ենք։
Նշեմ, որ ամեն ամիս տեղի են ունենում բոլոր առարկաներից ֆլեշմոբեր։ Մեզ սպասվող առաջիկա քննություններից հետո պետք է գնանք Էջմիածին։