Рубрика: Հասարակագիտություն

Ազգային շահ

Պատ­մա­կա­նո­րեն «ազգ» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. nascor – ծն­վել) օգ­տա­գործ­վում էր դեռևս Հին Հ­ռո­մում հպա­տակ ժո­ղո­վուրդ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Միև­նույն ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր հու­նա­կան ծա­գում ու­նե­ցող «էթ­նոս» հաս­կա­ցութ­յան հետ միա­սին, ո­րը նշա­նա­կում է ցեղ (մարդ­կանց հան­րույթ)` միա­վոր­ված բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, ար­յամբ, ընդ­հան­րութ­յուն­նե­րով, լեզ­վով և տա­րած­քով:«Ազգ» հաս­կա­ցութ­յու­նը օգ­տա­գործվ­ում է նաև ար­տա­գաղ­թի, տա­րածք­նե­րի բռնա­զավթ­ման կամ հո­ղե­րի միա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցած մի քա­նի էթ­նոս­նե­րի միա­ձուլ­ման արդ­յուն­քի բնո­րոշ­ման հա­մար: Ֆ­րան­սիա­կան ա­կա­դե­միան 1694 թ.­ ազ­գը բնո­րո­շեց որ­պես «միև­նույն պե­տութ­յան, միև­նույն երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի միաս­նութ­յուն, ո­վքեր ապ­րում են միա­տե­սակ օ­րենք­նե­րով և ­օգ­տա­գոր­ծում են միև­նույն լե­զուն» [1]: Հա­մա­ձայն աբ­բա Սի­յե­նի` ազ­գը «….Միաս­նա­կան խումբ է, ո­րն ապ­րում է ընդ­հա­նուր օ­րեն­քով, և ներ­կա­յա­նում է միև­նույն օրենսդ­րութ­յամբ և ­այլ ընդ­հան­րութ­յամբ» 

Рубрика: Հասարակագիտություն

Կոմունիզմ

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը:

Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները: Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը: 

Рубрика: Հասարակագիտություն

Սոցիալիզմ

Սոցիալիզմ տնտեսական և սոցյալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սեցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով: Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրայինկոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն : Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով:

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էական տարբերվում է: Ոչ շուկայական սոցիալիզմ նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի ակումուլացիայով և եկամտային համակարգով։ Որպես տարբերություն շուկայական սոցիալիզմը հիմնված է գնագոյացման, շուկայի բաղադրեչների և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու ցանկության վրա, որպես եկամտի աղբյուր օգտագործելով հասարարակն սեփականություն հանդիսացող ընկերությունները և կապիտալի արդյունավետությունը բաժանվում է հասարակության միջև: Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը վերահսկվում է յուրաքանչյուր ընկերության ղեկավարության կողմից կամ հասարակական լայն զանգվածի կողմից։

Рубрика: Հասարակագիտություն

Ազատականություն և պահպանողականություն

Ազատականություն

Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։

image

Ազատականություն, լիբերալիզմ, քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պանծալի հեղափոխության, Ամերիկյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ականավոր հեղափոխականները ազատականության փիլիսոփայությունը գործածում էին՝ արդարացնելու համար իրենց կողմից բռնակալական համարված իշխանության զինված տապալումը։ Ազատականությունն արագորեն սկսեց տարածվել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության տարածման գլխավոր բաղադրիչը։ Ազատական կուսակցություններն այսօր մնում են աշխարհի շատ երկրներում իշխանության ու ազդեցության տարբեր աստիճաններ ունեցող քաղաքական ուժ։

Պահպանողականություն

Պահպանողականներ՝image Պետրոս Մելիքովimage Հովհաննես ԼազարյանimageՀովհաննես Գևորգի Այվազյան(Այվազովսկի)

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Այս ամենն ընդհանրեցնելով, կարող եմ ասել, որ պահպանողականությունը դա այն է, երբ ձգտում ենք պահպանել հինը, այն ինչ ունենք,իսկ լիբերալիզմը՝ երբ կա ձգտում դեպի նորը,դեպի ժամանակակիցը։

Рубрика: Հասարակագիտություն

ՀՀ պետական կառուցվածքը

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։

Նախագահ — հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

Գործադիր իշխանություն — գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.

  1. Տարածքային կառավարման նախարարություն
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  3. Առողջապահության նախարարություն
  4. Արդարադատության նախարարություն
  5. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  6. Արտաքին գործերի նախարարություն
  7. Բնապահպանության նախարարություն
  8. Գյուղատնտեսության նախարարություն
  9. Էկոնոմիկայի նախարարություն
  10. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  11. Կրթության և գիտության նախարարություն
  12. Մշակույթի նախարարություն
  13. Պաշտպանության նախարարություն
  14. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  15. Սփյուռքի նախարարություն
  16. Տրանսպորտի և կապի նախարարություն
  17. Քաղաքաշինության նախարարություն
  18. Ֆինանսների նախարարություն:

Օրենսդիր իշխանություն — Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն  է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:Դատական իշխանություն — Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Рубрика: Հասարակագիտություն

Իրավունք

Իրավունքհասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք[1]։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։
Рубрика: Հասարակագիտություն

Հայկական դրամի պատմութունը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»:

1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցություն:

Դրամի գրանշանը

ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին: Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։

Armenian dram sign.svg

2007 թվականին «» գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում:

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան: Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:

500 դրամ – Նոյ, Նոյյան Տապան

1,000 դրամ – Պարույր Սևան

2,000 դրամ – Տիգրան Պետրոսյան

5,000 դրամ – Վիլյամ Սարոյան

10,000 դրամ – Կոմիտաս

20,000 դրամ – Հովհաննես Այվազովսկի

50,000 դրամ – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական կոմպոզիտային թղթադրամ

Ստուգաբանություն

Ենթադրվում է՝ «փող» բառը ծագում է Ջունոյի տաճարից, որը գտնվում է Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Կապիտոլինի վրա: Հին աշխարհում Ջունոն հաճախ կապված էր փողի հետ: Հռոմում գտնվող Ջունո Մոնայի տաճարը այն վայրն էր, որտեղ գտնվում էր Հին Հռոմի փողի մեծ մասը[11]: «Ջունո» անունը, հնարավոր է, որ առաջացել է «Էրրուզյան աստվածուհի» (այսինքն՝ «մեկ», «յուրահատուկ», «միավոր», «միություն», «միասնական») և «մոնետա» բառերից կամ լատիներեն «մոնե» բառից (հիշեցնել, զգուշացնել կամ հրահանգել) կամ հունարեն «moneres» (միայնակ, եզակի) բառից:

Փողերի կեղծում

Կեղծված փողերը արհեստական արժույթներ են՝ առանց պետության կամ կառավարության պատժամիջոցների: Կեղծ դրամ պատրաստելը կամ օգտագործելը խարդախության կամ կեղծիքի ձև է: Կեղծարարությունը այնքան հին է, որքան փողը: Արծաթապատ պատճենները (հայտնի են որպես Fourrées) հայտնաբերվել են Lydian մետաղադրամներում, որոնք համարվում են առաջին արևմտյան մետաղադրամները: Թղթային փողերի ներդրումից առաջ կեղծարարության ամենատարածված մեթոդը մաքուր ոսկու կամ արծաթե մետաղների խառնուրդներն էին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստները կեղծել են բրիտանական ֆունտը և ամերիկյան դոլարը: Այսօր ամենալավ կեղծված դրամանիշերը կոչվում են Superdollars` իրենց բարձր որակի և իրական դոլարին նմանության համար: 2002 թվականին եվրոյի թղթադրամների և մետաղադրամների զգալի կեղծարարությունը եղել է արժույթի մեկնարկից հետո, սակայն այն զգալիորեն փոքր էր, քան ԱՄՆ դոլարինը:

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է տնտեսագիտություն

Հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև:

Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության, ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի, սոցիալական ինստիտուտների, պատերազմների. գիտության , բնապահպանության և այլ շատ բնագավառներում։

Տնտեսագիտության նախապատմությունը

Տնտեսագիտության մեջ Արիստոտելն իրականացրեց առաջին արժեքավոր ընդհանրացումն ու տնտեսական երևույթների կանոնակարգումը, որի հիմքի վրա, ըստ իրենց բնույթի և բովանդակության, հստակեցվեցին ինչպես տնտեսական գործունեության տեսակները, այնպես էլ դրանք արտացոլող տնտեսագիտական պատկերացումները: Նա հարստության բնական ձևը համարում էր նյութական բարիքը, որի կարևորագույն հատկությունը մարդու որևէ պահանջմունք բավարարելու ունակությունն է: Արիստոտելն առաջին անգամ կիրառության մեջ դրեց պարզ արժեձևերը դրամաձևի վերածելու գաղափարը, միաժամանակ իր աշխատություններում ձևավորելով ապրանքի, արժեքի, գնի, փողի և արդի մի շարք այլ կարևորագույն տնտեսագիտական տեսությունների հիմքերը[1]:

Տնտեսագիտական պատկերացումների զարգացումը միջնադարում ընթացել է երկու ուղղություններով` իսլամական արաբական Արևելքում և արևմտաեվրոպական քրիստոնեական երկրներում:
Իբն Խալդուն
Միջնադարյան Արևելքում տնտեսագիտական մտքի ակնառու ներկայացուցիչ է համարվում Իբն Խալդունը (1322-1406)[2] , որի ուսմունքի համաձայն, հասարակությունը պետք է բաժանվի հարուստների և աղքատների, բայց միևնույն ժամանակ պահպանելով չափավորությունը` չլինեն չափից ավելի հարուստ և չափից ավելի աղքատ: Իբն Խալդունը հասարակության զագացման հիմքում դնում էր նյութական բարիքների արտադրությունը, բայց համոզված լինելով որ հանրույթը շարունակաբար «պարզագույն» մակարդակից գնում է դեպի ավելի «քաղաքակիրթ» մակարդակ, ապա հողագործությունից և անասնապահությունից բացի, մարդկանց տնտեսական գործունեության ոլորտ էին ներառում նաև «չափավոր» առևտուրն ու արհեստները:
Թովմա Աքվինացի
Միջնադարյան Եվրոպայի մտածողների տնտեսագիտական պատկերացումները հենվում էին Աստվածաշնչի սկզբունքների ու պատվիրանների և եկեղեցական կանոնների վրա, ինչով պայմանավորված այդ գաղափարախոսությունը հաճախ անվանում են Կանոնականություն: Թեև Եվրոպայում շարունակում էին հեղինակություն վայելել Արիստոտելի տնտեսագիտական հայացքները, այնուհանդերձ այս ժամանակաշրջանը ունեցավ նաև իր ականավոր մտածողներին, որոնց շարքում առանձնանում է Թովմա Աքվինացին (1225-1274): Թովմա Աքվինացին բնատնտեսության գաղափարախոս էր, հասարակության բարեկեցության հիմքն ու աղբյուրը համարում էր նյութական բարիքների արտադրությունը: Աքվինացին և մյուս կանոնականները 3 բացասաբար էին վերաբերվում առևտրին և դրամաշրջանառությանը, սակայն հետագայում հասկանալով, որ դրանք ևս տնտեսական գործունեությանը ուղեկցող բնական երևույթներ են, սկսեցին պայքարել միայն փողի դիմաց ստացվող բարձր տոկոսների դեմ: Թովմա Աքվինացու և մյուս կանոնականների գիտական ժառագության մեջ նշանակալի էին «արդարացի գնի», «արդարացի տոկոսի» տեսությունների մշակումը, համաձայն որի, «արդարացի գինը» դիտարկվում էր որպես բարիքի արտադրության գործընթացում աշխատանքային և նյութական ծախսումների ամբողջություն, իսկ «արդարացի տոկոսը»` որպես վաշխառուի իր փողը վտանգի ենթարկելու ռիսկի փոխհատուցում: Թեև այս մոտեցումներով հիմնախնդրին տրվում էր գիտական տեսք և ձևակերպում, սակայն բաց էր մնում գիտական լուծում տալու առաջարկը, քանզի կանոնականները ստիպված էին ընդունել, որ իրական կյանքում ցանկացած իր կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան դրա վրա կատարված ծախսումների արժեքը և վաշխառուի կողմից փողը կարող է տրվել շատ ավելի բարձր տոկոսով, քան այդ գումարի կորստի ռիսկն է:

Рубрика: Հասարակագիտություն

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտ (լատ. conflictus (բախում, ընդհարում) բառից), կողմերի բախում, հակամարտություն, որի ընթացքում կողմերից գոնե մեկը հակառակ կողմի գործողություններն ընկալում է որպես իր սեփական հետաքրքրություններին ուղղված սպառնալիք[1]։ Այլ կերպ՝ կոնֆլիկտն իրականացած տարաձայնություն է, այսինքն, փոխազդեցության մեջ ակտիվացած հակադրվող արժեքների, դիրքորոշումների, մոտիվների արտահայտում, ընդ որում, իր հանգուցալուծման համար տարաձայնությունն, անհրաժեշտաբար, պետք է բացահայտվի կողմերի գործողությունների բախման մեջ[2]։ Կամ այս ձևով հասարակական կոնֆլիկտի տակ հասկացվում է հասարակական փոխազդեցության ընթացքում առաջացող նշանակալից տարաձայնությունների զարգացման և ավարտի առավել սուր միջոց, որը դրսևորվում է կոնֆլիկտի սուբյեկտների հակազդեցությամբ և ուղեկցվում միմյանց հանդեպ նրանց բացասական հույզերով[3]։

Կոնֆլիկտների հոգեբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզաբանելու այն հոգեբանական օրինաչափությունները, որոնք ընկած են կոնֆլիկտների առաջացման և զարգացման հիմքերում։ Այստեղ առավել չափով կարևորվում են ներանձնային այնպիսի բովանդակություններ, ինչպիսիք են շարժառիթները, դրդապատճառները, հետաքրքրությունները, նպատակները, հուզական հակազդեցությունները, իմացական կոնստրուկտները և այլն։

Կոնֆլիկտի բնույթը կախված է հակադիր կողմերի յուրահատկություններց և այն պայմաններից, որում ընթանում է նրանց հակամարտությունը։ Տարբերում են մի քանի տեսակներ.

  • Ներքին կոնֆլիկտներ՝ փոխգործակցության հակամարտություն է տվյալ օբյեկտի ներսում։ Օրինակ՝ տվյալ կենդանինների խմբի միջև (ներքին հակամարտություն)։ Գործընթացի զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլև արտաքին և շրջակա միջավայրի շփման հետ։
  • ‎ Արտաքին կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է տարբեր օբյեկտների միջև։ Օրինակ՝ հասարակության և բնության, օրգանիզմի և արտաքին միջավայրի և այլն։
  • Անտագոնիստական (թշնամական) կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է անհաշտ հասարակական խմբերի և ուժերի միջև։ Մաթեմատիկայում «անտագոնիզմ» տերմինը համարվում է շահերի մշտական բախում (այսինքն խաղերի տեսությունը), որտեղ միշտ մեկի հաղթանակը հակադարձ հավասար է մյուսի պարտությանը։ Իրականում անտագոնիզմը տեղի է ունենում միայն շուկայական մրցակցության, պատերազմների, սպորտային մրցաշարերի և այլնի ընթացքում։‎
  • Կոնֆլիկտների լուծումը ոչ մրցակցային, վերլուծական, խնդիրների լուծմանն ուղղված գործընթաց է, որը ենթադրում է կողմերի ուղղակի մասնակցությունը՝ արհեստավարժ պրակտիկների օգնությամբ, և կենտրոնանում է ինչպես ինքնության, այնպես էլ կառուցվածքի վրա՝ դրանք դիտելով որպես կոնֆլիկտների վերլուծության և լուծման գործընթացի առանցքային հարցեր։
Рубрика: Հասարակագիտություն

Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար Դենի Դիդրոն մոռանում էր շաբաթվա օրերը, ամսաթիվը, երբեմն տարեթիվն ու նույնիսկ հարազատ և մտերիմ այն մարդկանց անունները, որոնց հետ շփվում էր ամեն օր:

Ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսը, որը բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների ու պիեսների հեղինակ է («Թայիս», «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը», «Կարմիր շուշան», «Պինգվինների կղզի»), մշտապես մոռանում էր իր հետ նոթատետր կամ գոնե թղթի կտոր վերցնել և ստիպված էր լինում գրառումներ կատարել առաջին պատահած թղթի վրա։ Այդպես Նոբելյան մրցանակի դափնեկիրը նշումներ էր անում ծրարների, այցեքարտերի, կոնֆետների թղթերի և վճարման կտրոնների վրա: Ֆրանսը հաճախ նաև դրանք էր կորցնում և չէր կարողանում հիշել, թե ինչ գրառումներ է արել: Ի դեպ, Անատոլ Ֆրանսը եղել է հայերի բարեկամը:

Հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես, Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին:

Իսկ ահա անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնի կենսագիրները պատմում են զավեշտալի պատմություններ: Մի օր, երբ Նյուտոնը հյուրեր է ունենում իր տանը, որոշվում է հյուրասիրել նրանց և գնում է աշխատասենյակից գինի բերելու: Հյուրերը սպասում են մոտ տասը րոպե, ապա ևս տասը, հետո նորից մոտ տասնհինգ րոպե և անհանգստացած գնում նրա հետևից: Բացելով աշխատասենյակի դուռը` տեսնում են գիտնականին ընկղմված իր հերթական աշխատության մեջ: Նյուտոնը, տեսնելով ընկերներին, խոստովանում է, որ մոռացել էր նրանց մասին: Նյուտոնի դեպքում սա ամենևին էլ զարմանալի չէ` հաշվի առնելով հաջորդ դեպքը: Նա որոշում է նախաճաշի համար ձու խաշել: Որպեսզի ձուն լինի իր նախընտրած չափով եփված, վերցնում է նաև ժամացույցը և սահմանում հինգ րոպե: Որոշ ժամանակ անց նկատում է, որ ձեռքում պահել է ձուն և եփում է ժամացույցը: Այսպես` ձախողված նախաճաշին հաջորդում է կրկնակի ճաշը: Երբ Նյուտոնին հրավիրում են ճաշելու, նա աշխատանքին զուգահեռ արագ ուտում և հեռանում է, ապա րոպեներ անց վերադառնում ճաշասենյակ ճաշելու և հայտարարում, թե իր բաժինը թռցրել են: