Рубрика: Ճանապարհորդություն

Այց Սերգեյ Փարաջանովի տուն֊թանգարան

Ինչ վերաբերում է մեր այս ճանափարհորդությանը ասեմ, որ ես պարզապես հիացած եմ։Միայն տեսնելով թանգարանի երկրորդ հարկը ես զարմացած էի։Այդ հարկը կոչվում էր ապակե աշխատանքների սրահ։

Այդտեղ միայն ապակիով պատրաստված նկարներ էին։Իհարկե ամբողջ թանգարանն ինքնին շատ գեղեցիկ էր, բայց երկրորդ հարկը պարզապես ուրիշ էր ինձ համար։

Շատ շնորհակալ եմ մեր երկու ուսուցչուհիններին՝ ընկեր Լիլիթին և ընկեր Մարիամին այսպիսի գեղեցիկ ճանապարհորդություն նվիրելու և լավ օր անցկացնելու համար։

Рубрика: Ճանապարհորդություն

Կենտրոնական բանկ

Այսօր մենք այցելեցինք Հայաստանի կենտրոնական բանկ։ Ծանոթացանք դրամի պատմությանը, ճանաչեցինք այն տարբերանշաններին, որոնցով պետք է տարբերենք կեղծ թղթադրամը իրականից։


Իմացանք, թե ինչ գործառույթներ է կատարում կենտրոնական բանկը, թե ինչպես է տպվում հայկական դրամը։Այն տպվում է եվրոպական տարբեր երկրներում՝ Գերմանիա, Անգլիա, Շվեյցարիա, Ֆրանսիա։

Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։Այն նյութերը և ինֆորմացիան,որոնք մեզ փոխանցեց գիտը ես վստահ եմ,որ այն մեր կյանքում մեծ դեր կխաղա։

Рубрика: Ճանապարհորդություն

Ծաղկաձոր

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը[2]։

Ծաղկաձորի ճոպանուղի, բազկաթոռային ճոպանուղի տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա[1]:

Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր[2], ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար[3][4]: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ[5]:

Рубрика: Ճանապարհորդություն

Էջմիածին

Էջմիածնի Մայր տաճարՀայ Առաքելական եկեղեցուԷջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը : Գտնվում է ՀայաստանիԱրմավիրի մարզիՎաղարշապատ քաղաքում։ Ըստ գիտանակնների անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը։

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին[23]՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։

1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ[24]։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումենրի։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։

1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն[2]: Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք[2]։

Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել[25]: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է[26]: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Рубрика: Ճանապարհորդություն

Անակնկալ

Հոկտեմբերի 2_ին Պատվելի Թամարը մեզ այսպես ասած անակնկալ մատուցեց։ Մենք գնացինք քոլեջի նախակրթարան։ Սկզբում, երբ մտանք ներս մի երեխա լեգոյով հարվածեց ինձ։

Ես ոչինչ չարեցի։ Մենք երեխաներին պատմեցինք Կոմիտասի մասին։ Երեխաները մեզ հետ երգեցին, պարեցինք։ Ես կապնվեցի այդ երեխաների հետ։ Նրանք շատ լավն էին։ Շնորհակալ եմ Պատվելի Թամարին մեզ լավ դասաժամ տպագրելու համար։

Рубрика: Ճանապարհորդություն

Թանգարանային ճանապարհորդություն

Հոկտեմբերի 30_ին մեր կուրսը հայոց լեզվի ուսուցչուհու հետ գնացինք թանգարանային ճանապարհորդության։ Մենք որոշել էինք, որ պետք է այցել ենք Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի տուն_թանգարանները։

Սակայն մեզ Մարտիրոս Սարյանի տուն_թանգարանում ասացին, որ պետք էր նախօրոք գրանցվել։ Մեծ հիասթափություն ապրեցինք։ Սակայն շարունակելով ճանապարհը մենք կարողացանք մտնել Երվանդ Քոչարի տուն_թանգարան։

Այնտեղ հիանալի նկարներ տեսանք։ Տեսանք նաև նրա քանդակած արձաններից։ Դուրս գալով թանգարանից նստեցինք Կասկադում։ Այսպես ասած օրն անմոռանալի էր։

Рубрика: Ճանապարհորդություն

Մանկավարժական համալսարան

Քանի որ ես ընտրել եմ նախադպրոցական կրթությունը,ինձ հետաքրքիր էր քոլեջն ավարտելուց հետո ,որտեղ պետք է շարունակեմ կրթությունս։Մենք առաջին կուրսեցիներով ընկեր Նելլիի և Ընկեր Գեղամի հետ այցելեցինք Մանկավարժական համալսարան։Նշեմ, որ շատ հետաքրքիր անցավ։Նախ մեզ ծանոթացրին համալսարանի պատմության հետ։Հետո քիմիայի ուսուցիչը կատարեց մի շատ հետաքրքիր փորձ։

Կենսաբանության ուսուցչուհին մեզ մանրադիտակով նյութեր ցուցադրեց։

Պատմության ուսուցչուհին մեզ ցուցադրեց մի շարք հետաքրքիր իրեր։

Рубрика: Ճանապարհորդություն

Եղեգնաձորում(Արենի գինու գործարան)

Երբ ես ընտրեցի, որ պետք է գնամ Արենի ինձ թվում էր, որ այնտեղ շատ հոգնեցուցիչ է լինելու, որ գնալու ենք այնտեղ պարզապես գինի փորձելու։ Ես հասկացա, որ իմ առաջին տպավորությունները սխալ են։ Այնտեղ մենք փորձեցինք խաղողի չորս տեսակ, որոնք նշեմ, որ շատ քաղցրահամ էին։

Մեզ խաղողի տեսակներին ծանոթացրեց պարոն Մաթևոսը։Բացի խաղողից համտեսեցինք նաև գինի։

Ամեն բան շատ հետաքրքիր անցավ։ Մեծ հաճույքով մեկ անգամ ևս կայցելի Արենի։