Рубрика: Պատմություն

<>։

1)Ի՞նչ նպատակով Սյունիք ժամանեց Ստեփան Շահումյանը։

Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ  Ստեփանոս Շահումյանը մեկնում է Թբիլիսի և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։

2)Ե՞րբ տեղի ունեցավ առաջին հաղթական մարտը և ում դեմ։

Առաջին հաղթական մարտը տեղի է ունեցել 1723 թվականին,(պարսիկների) թուրքերի դեմ։

3)Հայկական ուժերը 1723 թ․ տեր Ավետիսի և Մխիթար սպարապետի հետ միասին ի՞նչ բերդեր և ամրություններ նվաճեցին։

Նրանք գրավում են Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Որոտան բերդը։

4)Ո՞ր բերդը դարձավ Դավիթ բեկի ստեղծած իշխանության կենտրոնը, ճի՞շտ եք գտնում արդյոք ուժերի կենտրոնացումը։

Դավիթ բեկի ստեղծած իշխանության կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։

5)Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Պարսից շահի հրամանով Ղարադաղի խանը հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը։

6)Ի՞նչպիսի ավարտ ունեցավ 1727թ․ Հալիձորի պաշարումը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։


Հայերը հաղթանակ են տանում այս մարտում։Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց Գողթան և Արևիք գավառների ազատագրումը. Ագուլիսը ու Մեղրին մտան հայկական իշխանության տարածք։ 

7)Ինչպե՞ս եք գնահատում Հալիձորի մարտի ժամանակ Դավիթ բեկի ընդունած գրոհի հրամանը, խելամի՞տ եք համարում։

Ըստ ինձ այդ հրամանը մի կողմից խելամիտ քայլ էր մի կողմից ոչ։Առաջին տեսանկյունից նա կարող էր թշնամուն անսպասելի դրության մեջ դնել։Մյուս տեսանկյունից նա կարծես հրահրեր։Գուցե այդ ժամանակ հակառակորդը փոքր_ինչ դադար տար։

8)Ինչու՞ է 1728 թվականը համարվում ծանր և՛ Արցախի և՛ Սյունիքի ազատագրական պայքարների համար։

Այդ ժամանակաշրջանում զոհվեցին Արցախի և Սյունիքի ղեկավարները։

9)Պատահակա՞ն եք համարում 1728 թվականին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավարների անակնկալ մահերը։

Ոչ։Դա ըստ ինձ դավադրաբար սպանություն էր։Հակառակորդը այդ քայլով երևի ցանկանում էր շեղել հայկական զորքին։

10)Ի՞նչ պատճառներով ողբերգական ավարտ ունեցավ հայերի համար Հալիձորի երկրորդ պաշարումը։

Այդ ժամանակ Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի միջև տարաձայնություններ են սկսվում,որոնք հանգեցնում են բերդի գրավմանը։

Рубрика: Պատմություն

Իսրայել Օրի

Իսրայել Օրի (16591711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 16881695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։

Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Рубрика: Պատմություն

Հայաստանը 16-17 դարերում

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[1]: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[2][3]: Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող ԲագրատունիներըԱրծրունիներն ու Սյունիները[2][3]Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ ՕրբելյաններըՊահլավունիներըՊռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[2]Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին[2]: Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[2][4]: Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ[2]:

Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[5][6]:

16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանվում է երկու մասիԱրևմտյան Հայաստանը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Շահական Պարսկաստանին։ Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է Ռուսական կայսրությանը: Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։

Рубрика: Պատմություն

Լևոն 3,Լևոն 4,Օշին 1,Լևոն 5,Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,բանակը

Լևոն Գ

Լևոն Գ 1236 —1289, Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.–ից։ Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ 1275 թ.–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276 թ.–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ.–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։


Լևոն Դ

Լևոն Դ 1289 — 1307  Կիլիկիայի Հայոց թագավոր 1305 թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307 թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Օշին 1

XIV դարում Կիլիկիայի հայոց թագավորությունը ծանր օրեր էր ապրում:Այս ժամանակ գահին է բազմում Օշին Ա Հեթումյանը: Նա շարունակեց նախկինների քաղաքականությունը և երկիրն ավելի ընկղմեց քաղաքական ճահճի և կրոնական երկպառակության մեջ: Օշին արքան մահացավ երիտասարդ՝ 37 տարեկան հասակում: Նա հավանաբար հիվանդ էր և գիտեր իր մոտալուտ մահվան մասին, քանզի մահից առաջ իր անչափահաս զավակի՝ Լևոն Ե արքայի համար խնամակալներ նշանակեց: Օշին արքան թագավորահայր և պետության մեջ գլխավոր նշանակեց իր աներորդուն՝ Զաբլուն թագուհու եղբորը՝ Օշին Պայլին՝ Կոռիկոսի բերդատիրոջը: Օշին արքայի առաջին կինը մահացել էր երիտասարդ հասակում՝ իր ամուսնուն պարգևելով Լևոն որդուն: Երկրորդ անգամ Օշին արքան ամուսնացավ Նեապոլի իշխանի դստեր՝ Յոհաննայի հետ: Յոհաննային խնամախոսության գնաց և Կիլիկիա ուղեկցեց հենց Օշին Պայլը: Ճանապարհին Օշին Պայլն ու երիտասարդ թագուհին սիրահարվեցին միմյանց: Սակայն Հեթումյան իշխանին վիճակված էր իր սրտի թագուհուն իր իսկ ձեռքով հանձնել արքային: Օշին իշխանի ծննդյան ստույգ թվականն անհայտ է: Նա նշանավոր Հեթում պատմիչի որդին էր: Հեթում պատմիչը Կիլիկյան Հայաստանի կարևորագույն պետական, ռազմական գործիչներից էր: Նա հայոց զորքերի սպարապետն էր և աչքի է ընկել բազում հաղթական ճակատամարտերում: 1305 թ. Հեթում պատմիչը թողեց աշխարհիկ կյանքը, երկրի զորքերի սպարապետությունը հանձնեց իր որդի Օշինին, ինքը կաթոլիկություն ընդունեց և որպես Հայր Անտոն՝ վանք մտավ: Նա Կղեմես Ե Պապի հանձնարարությամբ գրել է իր «Պատմություն թաթարաց» աշխատությունը, որ ոչ միայն կարևոր է միջնադարյան պատմության ուսումնասիրության համար, այլև Մարկո Պոլոյի ճանապարհորդական նոթերից հետո միջնադարյան աշխարհում ամենից շատ թարգմանված և տարածում գտած աշխատությունն է:

Լևոն 5

Ծնվել է 1310 թվականին[1]։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը։ 1329 թվականին Լևոն Ե-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը[1] և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Ե-ն ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ[1]։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը [[1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան[1]։ 1337 թվականին Լևոն Ե-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։

Լևոնը հանկարծամահ Է եղել 1342 թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Ե-ի

հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,բանակը

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:

Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:

Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:

Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:

Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:

Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:

Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:

Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:

Կային նաև այլ գործակալություններ:

Рубрика: Պատմություն

Հեթում Առաջին

Հեթում Ա (1215 — հոկտեմբերի 281270), Կիլիկյան Հայաստանի թագավոր 1226–1269 թվականներին, խոշոր դիվանագետ։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Հեթում Առաջինը ծնվել է 1215 թվականին: Հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը: Բանն այն է, որ այստեղ հայկական իշխանապետություն, ապա թագավորություն հիմնած Ռուբինյանների տոհմը հանգել էր՝ Լևոն Բ արքայի մահվամբ: Լևոն Բ-ն արական գծով հետնորդ չունենալու պատճառով Հայոց գահաժառանգ է օծում իր երկրորդ ամուսնությունից ծնված մանկահասակ դուստր Զաբելին (Իզաբելա), նրան խնամակալ նշանակելով սպարապետ Կոստանդինին՝ Հեթումյան իշխանական տոհմից։ Լևոն Բ-ի մահից հետո գահակալության հարցը լուրջ բարդություններ է առաջացնում։ Գահի շուրջ սկսված վեճերը հարթելու նպատակով 1221 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1223 թվականին հայ իշխանների կողմից գահընկեց է արվում եւ բանտարկվում։ Թագավորական գահը դարձյալ թափուր մնալու պատճառով երկիրը նորից սկսում է ղեկավարել սպարապետը։ Նա այս անգամ ստանձնում է ոչ միայն թագուհի Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Երեք տարի կառավարելուց հետո՝ 1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ իր 13–ամյա որդի Հեթումին ամուսնացնում է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակում է Կիլիկիայի Հայոց թագավոր, որը և դառնում է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լեւոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սեւ լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում իսկ Լեւոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապի հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

Հեթում Առաջինն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները, և այսքանը կարծես քիչ էր, Արևելքի խորքերից այս տարածաշրջան են արշավում մոնղոլները՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին: Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը:

Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թվականին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք (Ակներ գյուղում[1]), ուր և մահացել է։ Հեթում պատմիչն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։

Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

Рубрика: Պատմություն

Լևոն Մեծագործ

Լևոն Բ֊ն կիլիկիայի գահին է կազմել 1198թ հունվարի 6֊ին։Հաջորդել է եղբորը Ռուբեն Գ ին։Լևոնը եղել է կապանի տերը, և եղբորը իր աջակցությունն է ցույց տվել պետության պաշտպանության և կառավարման գործերին։ Լևոնի և հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով անտիոքի վերադարձած Ռուբեն Գ֊ն, իշխանությունը կամովին հանձնում է Լևոնին, և նույն տարում էլ վախճանվում է ։1187թ մայիսին Ռավին դաշտում, Լևոնը ջախջախում է կիլիկիա ներխուժած իկենիայի թուրքմենստանում հրոզակնեին, որոնց գլխավորը Ռոստոմ էմին էր։1187թ Լևոնը հաղթում է Կիլիկիա ներխուժած հալեպի և Դամասկոսի սուլթանին։Կիլիկիայի վրա սկսում է սպառնալ Եգիպտոսի սուլթան Սալահ Աբիդին։ Սակայն նրա դեպի արևմուտք առաջխաղացումը կանխում է 1189թ Խաչակրաց 3֊րդ արշավանքով։1190թ խաչակիրները ճամբարեցին կիլիկիայի սելևկյան քաղաքում։ Լևոնը իր պատվիրակների հետ խաչակիրներին խոստացավ տրամադրել ձիեր և ռազմապաշար։Իսկ Գերմանիայի Հենրիխ 6֊րդը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողութնից հհետո, Լևոնը գրավում է Սալահ Աբիդինին և 1193թ անտիոքի դքսությունից գրավում Ծաղրադեմ և դարպսակ բերդերը։1194թ թվականին Լևոնին անտիոքի դուքս Բոհեմունդ Գ֊ն խարդախաբար ձերբակալում է Լևոնին, և տանում Սիս։Նույն թվականին կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի ճանաչում են նրա ավագությունը։Պայմանագիրը ամրապնդվում է Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14֊ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝ Ակներում։

Рубрика: Պատմություն

Սմբատ 1

890 թվականին մահանում է Բագրատունյաց Հայաստանի առաջին արքան՝ Աշոտ Ա-ն, որի մահից հետո ավագության իրավունքով գահը անցնում է Սմբատին։ Սակայն նա չի կարողանում ներկա գտնվել նույնիսկ իր հոր թաղմանը, քանի որ Գուգարքում պատերազմներ էր մղում։ Վերադառնալով Հայաստան և անհրաժեշտ կարգով հոր մահը սգալուց հետո՝ Սմբատը զբաղեցնում է հայոց թափուր գահը։ Սակայն Սմբատի հորեղբայրը՝ սպարապետ Աբասը, նույնպես որոշակի հավակնություններ ուներ հայոց գահի նկատմամբ, այդ պատճառով նա առանձնանում է Վանանդ գավառում և սպասում հարմար պահի, որպեսզի ապստամբի։ Ապստամբության համար առիթ է հանդիսանում Ատրներսեհ Բագրատունու այցը Հայաստան, որը վրաց գահերեց իշխան էր։ Նա նախ տեսակցում է Աբասի հետ, ցավակցում նրան Աշոտ Ա-ի մահվան կապակցությամբ, ապա զգուշացնում, որ գնալու է նաև Սմբատի մոտ, սակայն Աբասը ասում է, որ պետք չէ այդպիսի քայլ անել։ Ատրներսեհը հավատացնում է, որ նա ոչ մի կանխակալ վերաբերմունք չունի գահի թեկնածուների միջև, ապա մեկնում Սմբատի մոտ։ Սմբատին ցավակցելուց հետո՝ նա արքայական հագուստներ է հագցնում նրան, ինչը Աբասի կողմից դիտվում է դավաճանություն, և երբ Արտներսեհը վերադառնում է Աբասի մոտ, նա ձերբակալում է վրաց իշխանին։

Այդ առիթով կռիվ է սկսվում Սմբատի և հորեղբոր միջև, սակայն հայոց կաթողիկոսը ազգամիջյան հակասությունները կանխելու նպատակով դիմում է Աբասին և խնդրում ազատ արձակել Ատրներսեհին, որի դիմաց Աբասը պահանջում է իրեն հանձնել Ատրներսեհի կողմից Աբասի քրոջ ամուսնուց՝ Գուրգենից խլված երկու բերդերը։ Այս պահանջը անմիջապես կատարվում է Ատրներսեհի կողմից, սակայն Աբասը դրժում է իր երդումը և շարունակում անազատության մեջ պահել Ատրներսեհին։ Կաթողիկոսը հիասթափվում է և դիմում Սմբատին, որպեսզի լուծի այդ հարցը։ Սմբատը վրեժխնդրությամբ է լցվում ազգակցի հանդեպ և նորից պատերազմ սկսում։ Տեսնելով Սմբատի ռազմական ուժի գերազանցությունը՝ Աբասը փակվում է Կարսի բերդում, իսկ քիչ անց խաղաղության խոսք բացում։ Սմբատը չէր ցանկանում ազգամիջյան պատերազմ հրահրել, այդ պատճառով համաձայնվում է բանակցել և խաղաղության դիմաց պահանջում բանտից ազատել Ատրներսեհին, որը կատարվում է։

Рубрика: Պատմություն

Աբաս Ա, Աշոտ Գ Ողորմած, Գագիկ Ա

Աբաս Ա

Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953(954) թվականին:

Աշոտ Գ Ողորմած

Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ մոտ 905–977) Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ.–ին հիմնել է Սանահինի, իսկ 976 թ.–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Գագիկ Ա

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Рубрика: Պատմություն

Բագրատունյաց թագավորության հաստատումը

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին: Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական: Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում: Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Рубрика: Պատմություն

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմ481484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, ում 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:

Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:

Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր Քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը նույնպես ուրանար, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին:

Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ (գավառ) և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որի արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ մարզպանի պաշտոնները:

Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում:

Ակոռի ճակատամարտը տեղի է ունենում 481 թվականի աշնանը ։Այստեղ 400 հոգուց բաղկացած հայկական ջոկատը շատ լավ դիմադրություն ցույց տալով պարտության է մատնում պարսիկների ջոկատին։Այստեղ Ատրվշնասպն սպանվել է։

482 թվականի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան։

 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում ճարմանայն դաշտում։ Կռվում զոհվեցին Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և սպարապետ Սահակ Բագրատունին, գերվեցին Հրահատ Կամսարականը, Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ։ Հայկական զորքերը նահանջեցին Տայք։